Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀՈԳԻՆ ՏԱԼԻՍ Է ՃԻՇՏ ԲԱՌԵՐԸ հունիս 19

    Որովհետև ոչ թե դուք եք խոսողները, բայց ձեր Հոր Հոգին, որ ձե-զանում խոսում է: Մատթեոս 10.20:YRPArm 182.1

    Աստծո’ մարդուն տված բոլոր պարգևներից ոչ մեկն այնքան թանկ չէ, ինչքան խոսքի պարգևը, եթե այն սրբագործված է Սուրբ Հոգով: Լեզվով է, որ մենք համոզում և հորդորում ենք, դրանով ենք աղոթք անում և փառաբանում Աստծուն և դրանով ենք փոխանցում Փրկագնողի սիրո մասին հարուստ մտքերը: Նրանք, ովքեր պիտանի են մտքերը լուսավորելու գործին, հաճախ հնարավորություն կունենան կարդալու Աստվածաշնչից կամ ճշմարտությունը սովորեցնող գրքերից, և այդպիսով վկայություն կբերեն մարդկանց հոգիների լուսավորության համար:YRPArm 182.2

    Երբ Աստծո ձայնը կանչում է. «Որի՞ն ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ հա-մար», աստվածային Հոգին սրտում դնում է պատասխանը. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Եսայիա 6.8): Սակայն հիշեք, որ խորանի կրակի կայծը պետք է նախ ձեր շուրթերին դիպչի: Հետո ձեր արտաբերած խոսքերը կլինեն իմաստուն և սուրբ խոսքեր: Հետո դուք իմաստություն կունենաք իմանալու’ ինչը ասել, ինչը թողնել: Դուք չպետք է փորձեք ցուցադրել ձեր գիտելիքները որպես աստվածաբաններ: Պետք է զգույշ լինեք’ չառաջացնելու հակամարտության հոգի կամ նախապաշարմունքներ’ ձեր հավատի բոլոր կետերը խառը ներկայացնելով: Դուք բավականաչափ բան կգտնեք խոսելու այն մասին, ինչն ընդդիմություն չի առաջացնի, այլ կբացի սիրտը Աստծո Խոսքի ավելի խորը գիտելիք ձեռք բերելու ցանկության հանդեպ:YRPArm 182.3

    Աստված ցանկանում է, որ դուք լինեք հոգիներ շահող, ուստի թեև չպետք է պարտադրեք մարդկանց դավանաբանական կետերը, պետք է «միշտ պատրաստ լինեք հեզությամբ և երկյուղածությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնի» (Ա Պետրոս 3.15): Ինչո՞ւ վախենալ: Վախեցեք, որ ձեր խոսքերից ինքնակարևորման հոտ չգա, վախեցեք, որ ոչ խորիմաստ բառեր չասեք, վախեցեք նրանից, որ ձեր խոսքերն ու շարժուձևը նման չլինեն Քրիստոսի խոսքերին ու շարժուձևին: Միացեք ամուր կերպով Քրիստոսի հետ և ներկայացրեք ճշմարտությունը’ ինչպես այն Նրանում է: Սրտերը չեն կարող չհուզվել քավության պատմությունից:YRPArm 182.4

    Երբ սովորում եք Քրիստոսի հեզությունն ու խոնարհությունը, կիմա-նաք ինչ ասել մարդկանց, քանի որ Սուրբ Հոգին կասի, թե ինչ բառեր պետք է արտահայտեք: Նրանք, ովքեր գիտակցում են սիրտը Սուրբ Հոգու կառավարմանը հանձնելու անհրաժեշտությունը, իրավասություն կստանան սերմը ցանելու, որն իր հետ հավերժական կյանք կբերի: Սա է բարի լուրն ավետարանողի գործը: (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագրություն, 1902թ. հուլիսի 1:YRPArm 182.5