Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ԳՐՎԱԾ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ ապրիլ 19

    Օրենքին ու վկայությանը դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն։ Եսայիա 8.20:YRPArm 119.1

    Սուրբ Հոգին մշտապես առաջնորդում է դեպի գրավոր Խոսքը և ու-շադրությունը հրավիրում է դեպի արդարության մեծ բարոյական չա-փանիշը: Աստծուց պատվի արժանանալն ու ճշմարտությունը վկայելու արտոնություն ունենալը հրաշալի բան է: Հիսուս Քրիստոսն ասաց Իր աշակերտներին համբարձվելուց և նրանց տեսադաշտից ամպերի մեջ ծածկվելուց անմիջապես առաջ. «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը” (Գործք առաքելոց 1.8): Նրանց տրվեց Սուրբ Հոգու երկնային պարգևը Քրիստոսի մասին վկայելու համար:YRPArm 119.2

    Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նրանք, ում սրտում ապրում է Հիսուսը, իրականում հավատով ստացել են Սուրբ Հոգին: Ամեն անհատ, ով ընդունում է Հիսուսին որպես իր անձնական Փրկիչ, ընդունում է նաև Սուրբ Հոգուն որպես իր Խորհրդատու, Սրբա-գործող, Առաջնորդ և Վկա: Հավատացյալն ինչքան մոտ քայլի Աստծուն, այնքան հստակ կլինի նրա վկայությունը, և որպես անխուսափելի արդ-յունք’ Փրկչի սիրո մասին այդ վկայությունն ավելի ուժգին ազդեցություն կունենա ուրիշների վրա, և այնքան ավելի շատ նա ցույց կտա, որ բարձր է գնահատում Աստծո Խոսքը: Դա նրա ուտելիքն է, խմելիքը’ հոգու ծարավը բավարարելու համար: Նա բարձր է գնահատում Աստծո կամքը Նրա Խոսքից սովորելու առավելությունը:YRPArm 119.3

    Որոշ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե հավատացյալներ են, ար-համարհում են Սուրբ գիրքը և շրջվում են Աստծո Խոսքից: Նրանք մերժում են Աստվածաշունչը’ հիանալի Ուղեցույցը, բոլոր գաղափարների ճշմարիտ փորձարկիչը, և հայտարարում են, որ իրենց Հոգին է սովորեցնում, և որ Սուրբ Գիրքն ուսումնասիրելու անհրաժեշտություն չկա: Բոլոր այս մարդիկ ենթարկվում են սատանայի հնարքներին, քանի որ Հոգին և Խոսքը նույնն են: Սուրբ Գիրքն ասում է. «Օրենքին ու վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն”: Միայն նա է ազատ մարդ, ում ճշմարտությունն է ազատում: Ձեռագրեր 14.70, 71:YRPArm 119.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents