Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՉԱՊԱՎԻՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ապրիլ 21

    Եվ իմ խոսքը և քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիր խոսքերով եղավ, այլ Հոգու և զորության ապացուցությամբ: Ա Կորնթացիս 2.4:YRPArm 121.1

    Ես տեսել եմ, որ եկեղեցու փորձառության ամեն մի նոր փուլի վտանգ է սպառնում, որովհետև ոմանք սխալ հոգով են ընկալում իրերը: Մինչ որոշ ուսուցիչներ ուժեղ և արգասավոր են աստվածաշնչյան վարդապետության ուսուցման գործում, նրանցից ոչ բոլորն ունեն գործնական կյանքի գիտություն և ի զորու չեն խորհուրդ տալ շփոթված մտքերին վստահությամբ և ապահովությամբ: Նրանք չեն նկատում այն շփոթեցնող իրավիճակը, որն անպայմանորեն այցելում է փոփոխություն վերապրող ամեն մի ընտանիքի: Ուրեմն, թող որ բոլորն ուշադիր լինեն, թե ինչ են ասում. եթե Աստծո միտքը չգիտեն որոշ հարցերում, թող որ երբեք չխոսեն իրենց կռահումների և ենթադրությունների հիման վրա: Եթե հստակ ոչինչ չգիտեն, թող այդպես էլ ասեն, և թող որ անհատն ամբողջովին ապավինի Աստծուն: Թող ավելի շատ աղոթք բարձրացվի, նույնիսկ ծոմով, որպեսզի ոչ ոք չխարխափի խավարում, այլ շարժվի լույսի մեջ, ինչպես Աստված է լույսի մեջ:YRPArm 121.2

    Մենք հիմա կարող ենք փնտրել ինչ-որ բան, որն ի հայտ կգա մեր շարքերում. կան Սուրբ Հոգուց չուսուցանված մտքեր, ովքեր չեն կիրառել Քրիստոսի խոսքերը, չեն հասկանում Աստծո Հոգու ներգործությունը և սխալ ճանապարհի կկանգնեն, քանի որ ամբողջությամբ չեն հետևում Հիսուսին: Նրանք առաջնորդվում են ազդակներով և սեփական երևա-կայությամբ:YRPArm 121.3

    Թող որ ոչինչ չարվի անկարգ կերպով, որպեսզի թեժ և հանկարծական մղումով ասված խոսքերի հետևանքով սեփականության մեծ կորուստներ կամ զոհաբերություններ չլինեն: Այդ խոսքերը հարուցում են խանդավառություն, որը համապատասխան չէ Աստծո հրամանին, և կարևոր հաղթանակը, որ պետք է ձեռք բերվեր, հավասարակշռվածության, զսպվածության, պատշաճ մտածողության, ինչպես նաև առողջ սկզբունքների և նպատակների պակասի պատճառով կվերածվեն պարտության: Թող որ այս հարցում լինի իմաստուն ղեկավարություն, և բոլորը շարժվեն իմաստուն և անտեսանելի Խորհրդատուի’ Աստծո առաջնորդությամբ: Մարդիկ կպայքարեն իշխանության համար, և կարող է կատարվել այնպիսի աշխատանք, որը չի կրում Աստծո ձեռագիրը: Հատուկ վկայություններ Բաթլ Քրիքում տարբեր հարցերի վերաբերյալ, 17, 18:YRPArm 121.4