Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՈՉ ԱՄԵՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ ՀՈԳՈՒՑ ՀՈՒԼԻՍ 12

    Շատերը կասեն Ինձ այն օրը, Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ Քո անունով մար-գարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ զո-րություններ գործեցինք։ Եվ Ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե’ Երբեք ձեզ չեմ ճանաչել. Ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ: Մատթեոս 7.22, 23:YRPArm 206.1

    Մենք պետք է խարիսխ գցենք Քրիստոսում՝ արմատացած և հիմնա-վորված հավատի մեջ: Սատանան աշխատում է գործակալների միջոցով: Նա ընտրում է նրանց, ովքեր չեն խմում կենդանի ջուրը, ում հոգիները ծարավ են նոր և տարօրինակ փորձառությունների, և ովքեր պատրաստ են խմելու իրենց հանդիպած ցանկացած աղբյուրից: Ձայներ կլսվեն ասելիս. «Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ, չհավատաք» (Մատթեոս 24.23): Մենք ունենք Ճշմարիտ Հովվի ձայնի անսխալ ապացույցը, և Նա կոչ է անում մեզ հետևել Իրեն: Նա ասում է. «Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի» (Հովհաննես 15.10): Նա առաջնորդում է Իր հոտը խոնարհ հնազանդության կածանով դեպի Աստծո օրենքը և երբեք ոչ մեկին չի քաջալերում այդ օրենքի ոտնահարումը:YRPArm 206.2

    «Օտարականի ձայնը” նրանն է, ով ո'չ հարգում, ո'չ հնազանդվում է Աստծո սուրբ, արդար և բարի օրենքին: Շատերն են սուրբ ձևանում և պարծենում հիվանդների բժշկության իրենց հրաշքներով, երբ արհա-մարհում են արդարության այս մեծագույն չափանիշը: Սակայն ո՞ւմ զո-րությամբ են այս բժշկություններն իրականանում:YRPArm 206.3

    Եթե Նրանք, ում միջոցով կատարվում են այս բժշկությունները, հակ-ված են այս դրսևորումներին Աստծո օրենքն արհամարհելն արդարացնելու համար, և շարունակում են անհնազանդ մնալ, թեև իշխանություն ունեն ցանկացած ոլորտում, դեռևս չի նշանակում, թե նրանք ունեն Աստծո զորությունը: Հակառակը, դա մեծ մոլորեցնողի հրաշքներ գործելու զորությունն է: Նա բարոյական օրենքի ոտնահարող է և գործադրում է իր կարեցած յուրաքանչյուր միջոց մարդկանց կուրացնելու համար, որպեսզի չտեսնեն դրա իրական բնույթը: Մենք նախազգուշացված ենք, որ վերջին օրերին նա կաշխատի նշաններով ու խաբուսիկ հրաշքներով և կշարունակի այս հրաշքները մինչև փորձաշրջանի ավարտը՝ կարողանալու համար մատնանշել դրանք որպես ապացույց, թե ինքը լույսի հրեշտակ է, և ոչ խավարի: Ռևյու ընդ Հերալդ, 1885թ. նույեմբերի 17:YRPArm 206.4