Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՐԵՄԻԱ ՍեՊՏեՄԲեՐ 15

    Եվ Տիրոջ խոսքն եղավ ինձ ասելով. Քեզ որովայնում չստեղծած’ Ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դու դուրս չեկած’ Ես քեզ սրբեցի, Ես քեզ ազգերի մարգարե եմ դրել: Երեմիա 1.4, 5:YRPArm 273.1

    Տերը Երեմիային հանդիմանության լուր տվեց Իր ժողովրդին փո-խանցելու համար՝ մեղադրելով նրանց Աստծո խորհրդի շարունակական մերժման մեջ՝ ասելով. «Բայց Ես խոսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով և խոսելով, բայց դուք Ինձ չլսեցիք: Եվ Ես ձեզ մոտ ուղարկեցի Իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ կանուխ վեր կենալով և ուղարկելով, և ասացի. Հետ դարձեք ամեն մարդ իր չար ճանապարհից և լավացրեք ձեր գործերը, և ուրիշ աստվածների հետևից մի գնաք նրանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կբնակվեք այս երկրի վրա, որ Ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին» (Երեմիա 35.14, 15):YRPArm 273.2

    Աստված խնդրում էր նրանց Իր մեջ զայրույթ չբորբոքել իրենց ձեռքերի և սրտերի գործերով, սակայն նրանք «ականջ չէին դնում”: Այնուհետև Երեմիան կանխատեսեց հրեաների գերությունը՝ որպես Տիրոջ խոսքին չանսալու պատիժ: Քաղդեացիները պետք է օգտագործվեին որպես գործիք, որով Աստված կպատժեր Իր անհնազանդ ժողովրդին: Նրանց պատիժը պետք է լիներ նրանց մտավոր ունակություններին և արհամարհած նախազգուշացումներին համաչափ: Աստված երկար էր հետաձգել Իր դատաստաններն Իր ընտրյալ ազգին նվաստացնել չցանկանալու պատճառով, սակայն այժմ Նա նրանց վրա պետք է թափեր Իր դժգոհությունը որպես նրանց իրենց չար ընթացքից հետ դարձնելու վերջին ջանք:YRPArm 273.3

    Այս վերջին օրերին Նա ոչ մի նոր ծրագիր չի հաստատել Իր ժողովրդի մաքրությունը պահպանելու համար: Նա աղերսում է Իր անունը դավանող սխալական մարդկանց ապաշխարել և հետ դառնալ իրենց չար ճա-նապարհներից նույն կերպ, ինչպես անում էր հնում: Նա կանխատեսում է նրանց առաջ ծառացած վտանգն Իր ընտրած ծառաների միջոցով, Նա հնչեցնում է նախազգուշացման Իր ազդանշանը և հանդիմանում է մեղքը ճիշտ այնպես, ինչպես Երեմիայի օրերին: Սակայն մեր օրերի Իսրայելն ընկնում է հանդիմանությունն արհամարհելու և խորհուրդն ատելու նույն գայթակղության մեջ, ինչպես հին Իսրայելը: Նրանք շատ հաճախ են խլացնում իրենց ականջներ չլսելու այն բառերը, որ Աստված տվել է Իր ծառաներին ճշմարտությունը դավանողների բարօրության համար: Ժամանակների նշանները, 1880թ. փետրվարի 12: YRPArm 273.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents