Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՍՊԱՍՈՒՄ Է ՀՈՒՆՎԱՐ 31

    Բայց Մխիթարիչը’ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի։ Հովհաննես 14.26:YRPArm 37.1

    Սուրբ Հոգին մշտապես սպասում է, որպեսզի իրականացնի Իր գործը մարդու սրտի հետ: Նրանք, ովքեր ցանկանում են սովորել, կարող են սերտ կապի մեջ մտնել Աստծո հետ, և այն խոստումը, որ Մխիթարիչը կսովորեցնի, և կհիշեցնի նրանց ամեն բան, ինչ որ Քրիստոսն ասել է Իր աշակերտներին, երբ Նա դեռ երկրի վրա էր, կիրականանա: Սակայն եթե մենք բաժանվենք Աստծուց, կդադարենք լինել Քրիստոսի դպրոցի ուսանողները: Եվ ոչ մի յուրահատուկ բեռ չենք զգա այն հոգիների համար, որոնց համար Քրիստոսը մահացավ:YRPArm 37.2

    Քրիստոսի աշակերտների համար շատ բարդ էր Նրա դասերը զա-նազանել ռաբբիների, դպիրների և փարիսեցիների ավանդույթներից և սկզբունքերից: Այն ուսմունքները, որոնք նրանք սովորել էին հարգել որպես Աստծո ձայն, իշխում էին նրանց մտքերի վրա և ձևավորում էին նրանց զգացմունքները: Աշակերտները չէին կարող լինել կենդանի և շողացող լույս, մինչև չազատվեին մարդկանց ասույթների և պատվիրանների ազդեցությունից, և Քրիստոսի խոսքերը չտպավորվեցին նրանց մտքերում և սրտերում որպես հստակ ճշմարտություններ, թանկարժեք զարդեր, որոնք հարկավոր էր գնահատել, սիրել և գործի դնել:YRPArm 37.3

    Հիսուսն եկավ աշխարհ, ապրեց սուրբ կյանքով և մահացավ’ եկեղեցուն որպես ժառանգություն թողնելու Իր թանկարժեք գանձերը, որոնք Նա վստահեց նրանց: Նա Իր աշակերտներին դարձրեց ամենաթանկարժեք վարդապետության ավանդապահները, որոնք պետք է փոխանցվեին Իր եկեղեցուն’ զերծ մարդկանց սխալներից և ավանդույթներից: Նա Իրեն բացահայտեց նրանց որպես աշխարհի Լույս, արդարության Արև: Եվ Նա խոստացավ նրանց Մխիթարիչ’ Սուրբ Հոգին, Ում Հայրը պետք է ուղարկեր Իր անունով: Ժամանակների նշանները, 1891թ. նոյեմբերի 16:YRPArm 37.4

    «Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ” (Հովհաննես 14.18): Այն աստ-վածային Հոգին, որ աշխարհի Փրկագնողը խոստացավ ուղարկել, Աստծո ներկայությունն ու զորությունն է: Նա Իր ժողովրդին չի թողնի աշխարհում առանց Իր շնորհի’ հետապնդված Աստծո թշնամու կողմից և հալածված աշխարհից. Նա կգա նրանց մոտ: Ժամանակների նշանները, 1891թ. նոյեմբերի 23:YRPArm 37.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents