Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԹՈՂՆԵԼՈՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԱԿԱՆ ԱՎԵՏԱՐԱՆՉԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՅԻՍ 19

    Ի՜նչ գեղեցիկ են սարերի վրա ավետարանչի ոտքերը, որ խաղա-ղություն է քարոզում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին’ քո Աստվածը թագավոր է: Եսայիա 52.7:YRPArm 150.1

    Խոնարհ ու համառ աղոթքը ավելին կանի մեր գրքերի շրջանառության գործի համար, քան աշխարհի բոլոր թանկարժեք նկարները: Եթե աշխատողներն իրենց ուշադրությունն ուղղեն ճշմարիտին, կենդանիին ու իրականին, եթե նրանք աղոթեն Սուրբ Հոգու համար, հավատան և վստահեն Նրան, Նա կհեղվի նրանց վրա ուժգին, երկնային հոսքերով և մարդու սրտի վրա կգործի ճիշտ և տևական տպավորություններ: Այնու-հետև աղոթեք և աշխատեք, աշխատեք և աղոթեք, և Տերը կաշխատի ձեզ հետ:YRPArm 150.2

    Յուրաքանչյուր գրական ավետարանիչ ունի հրեշտակների մշտական և դրաOկան ծառայության կարիքը, քանի որ նա կարևոր գործ ունի անելու, գործ, որը միայն իր ուժերով չի կարող իրագործել: Նրանց, ովքեր վերստին ծնված են, ովքեր ցանկանում են առաջնորդվել Սուրբ Հոգով, ովքեր Քրիստոսի նման են անում այն, ինչ կարող են անել, և ովքեր աշխատում են’ կարծես տեսնելով, որ ողջ տիեզերքն իրենց է նայում, կուղեկցեն և կհրահանգավորեն սուրբ հրեշտակները: Ավետարանիչներից առաջ հենց հրեշտակները կգնան մարդկանց տները’ նրանց համար ճանապարհ պատրաստելու:YRPArm 150.3

    Երբ մարդիկ գիտակցեն այն ժամանակը, որում մենք հիմա ապրում ենք, նրանք կաշխատեն այնպես, կարծես երկնքի տեսադաշտում են: Գրական ավետարանիչը կիրառություն կգտնի այս գրքերին, որոնք հոգուն լույս և ուժ են բերում: Նա կկլանի այս գրքերի էությունը և կնվիրի իր սիրտն ու հոգին դրանք մարդկանց ներկայացնելու գործին: Նրա ուժը, քաջությունը, հաջողությունը կախված կլինեն նրանից, թե որքանով է գրքերում ներկայացված ճշմարտութունը գործածվում իր իսկ կյանքում և որքանով է ներգործում իր բնավորության ձևավորման վրա: Երբ նրա սեփական կյանքն է այդպես կերտվում, նա կարող է առաջ գնալ’ ուրիշներին ներկայացնելով այն սուրբ ճշմարտությունները, որոնք զետեղված են գրքերում, և որոնց համար նա տեղ է գտնում տներում: Լցված Աստծո Հոգով’ նա կստանա խորը, հարուստ փորձ, և երկնային հրեշտակները նրա աշխատանքը հաջողությամբ կպսակեն: (Ավստրալա-ասիական) Միության համաժողովի արձանագրություն, 1901թ. մայիսի 1:YRPArm 150.4