Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺ Է ԽՈՍՏԱՑՎԱԾ դեկտեմբեր 12

    Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես: Հռոմեացիս 8.1:YRPArm 364.1

    Խոստացվել է, որ Սուրբ Հոգին կլինի նրանց հետ, ովքեր պայքարում են հաղթանակի համար՝ ցուցադրելով ուժի զորությունը, մարդկանց գերբնական ուժ տալով և անտեղյակներին ցույց տալով Աստծո թագա-վորության հրաշքները: Սուրբ Հոգին պետք է լինի մեր օգնականը: Աստծո միածին Որդին խոնարհեցրեց Իրեն, դիմացավ խորամանկ թշնամու փորձություններին և պայքարեց նրա դեմ Իր երկրային կյանքի ողջ ըն-թացքում: Եվ մահացավ Անմեղը’ մեղավորների փոխարեն, որպեսզի մարդկությունը չկործանվի. ի՞նչ օգուտ կլիներ դրանից, եթե Հոգին չտրվեր որպես շարունակաբար աշխատող, վերածնող ներգործություն՝ արդյունավետ դարձնելու համար մեր դեպքում այն, ինչը մշակել էր աշ-խարհի Փրկագնողը:YRPArm 364.2

    Աշակերտներին տրված Սուրբ Հոգին օգնեց նրանց ամուր կանգնել կռապաշտության դեմ և վեհացնել միմիայն Աստծուն:YRPArm 364.3

    Սուրբ Հոգին առաջնորդում էր սուրբ պատմիչների գրիչը՝ Քրիստոսի թանկագին բառերի և գործերի արձանագրությունը ներկայացնելու աշխարհին: Սուրբ Հոգին անընդհատ գործում է’ փորձելով մարդկանց ու-շադրությունը հրավիրել Գողգոթայի խաչի վրա կատարված մեծագույն զոհաբերությանը, բացահայտելու աշխարհին մարդու նկատմամբ Աստծո սերը և դատապարտված հոգուն՝ Սուրբ Գրքի թանկագին խոստումները:YRPArm 364.4

    Սուրբ Հոգին է, որ խավարած մտքին բերում է արդարության Արևի պայծառ շողերը: Սուրբ Հոգին է, որ մարդու սիրտը բոցավառում է հա-վիտենության ճշմարտությունների զարթոնք ապրած գիտակցությամբ: Սուրբ Հոգին է, որ մտքին ներկայացնում է արդարության բարոյական չափանիշը և հանդիմանում է մեղքը: Սուրբ Հոգին է, որ տալիս է Աստծո ուզած տրտմությունը, որն ապաշխարություն է գործում առանց զղջալու և ներշնչում է հավատ Նրա նկատմամբ, Ով միակն է, որ կարող է փրկել բոլոր մեղքերից: Սուրբ Հոգին է, որ աշխատում է բնավորությունը վերափոխելու ուղղությամբ’ մարդկանց կապվածությունները հեռացնելով ժամանակավոր և կործանվող արժեքներից և կենտրոնացնելով դրանք անմահ ժառանգության, երբեք չկործանվող հավիտենական արժեքների վրա: Սուրբ Հոգին վերստեղծում, նորոգում և սրբագործում է մարդկանց, որպեսզի նրանք կարողանան դառնալ արքայական ընտանիքի անդամներ, երկնային Թագավորի զավակներ: Ժամանակների նշանները, 1893թ. ապրիլի 17:YRPArm 364.5