Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՆՎԻՐՅԱԼ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ ՄԱՅԻՍ 26

    Հենց ձեր կոչումին մտիկ արեք, եղբայրներ, որ ոչ թե շատ իմաստուններ մարմնի կողմանե, և ոչ թե շատ զորավորներ, և ոչ թե շատ ազնվականներ: Ա Կորնթացիս 1.26:YRPArm 157.1

    Ոչ բոլորը կարող են լցնել նույն տեղը, սակայն բոլորը, ովքեր հանձնել են իրենց Սուրբ Հոգու սրբագործող ազդեցությանը, կլինեն Քրիստոսի ղեկավարության տակ, իսկ սրբագործված տղամարդկանց և կանանց Աստված ամեն ինչով ապահովել է: Նա կկատարի Իր գործը տարբեր ճա-նապարհներով և գործիքներով: Հոգիների փրկության Իր գործում Աստ-ված կօգտագործի ոչ միայն ամենատաղանդավորներին, մեծ վստա-հություն վայելողներին կամ բարձրագույն կրթություն ստացածներին: Նա կօգտագործի շատերին, ովքեր քիչ առավելություններ ունեն: Պարզ միջոցների կիրառմամբ Նա ունեցվածքներ և հողեր ունեցողներին կբերի ճշմարտությանը, և նրանք կդառնան Աստծո օգնող ձեռքը Իր գործի առաջխաղացման մեջ: Միշտ չէ, որ ամենափայլուն տաղանդ ունեցողն է Աստծո համար անում ամենամեծ բաները: Տերը կարող է խոսել Իր ծա-ռայությանը նվիրված ցանկացածի միջոցով:YRPArm 157.2

    Երբ մենք որսում ենք լուրի հոգին, որը պետք է առաջնորդի մարդկանց ընտրություն կատարելու կյանքի և մահվան միջև, մենք կտեսնենք կատարված աշխատանք, որի մասին հիմա չենք էլ երազի: Եթե թույլ տանք, որ ավետարանչական հոգին համակի տղամարդկանց և կանանց, երիտասարդներին և ծերերին, մենք կտեսնենք շատերին մայրուղիներում և անկյուններում’ ստիպելով սրտով անկեղծներին ներս գալ:YRPArm 157.3

    Թող որ հոգիների հետ աշխատողները հիշեն, որ իրենք պետք է հա-մագործակցեն Քրիստոսի հետ, ենթարկվեն Նրա ցուցումներին, հետևեն Նրա առաջնորդությանը: Ամեն օր նրանք պետք է վերևից ուժ խնդրեն և ստանան: Նրանք պետք է փայփայեն Փրկչի սիրո, Նրա զորության, Նրա զգոնության, Նրա քնքշության անընդհատ զգացողությունը, պետք է նայեն Նրան որպես իրենց հոգիների Հովիվ և Քահանա: Այնուհետև կունենան երկնային հրեշտակների կարեկցանքն ու աջակցությունը: Քրիստոսը կլինի նրանց ուրախությունն ու ցնծության պսակը: Այն ժամանակ նրանց սրտերը կկառավարի Սուրբ Հոգին: Նրանք առաջ կգնան սուրբ ջերմեռանդություն հագած, և նրանց ջանքերը կուղեկցվեն իրենց հռչակած լուրի կարևորությանը համապատասխան ուժով: Ռևյու ընդ Հերալդ, 1910թ. հոկտեմբերի 27: YRPArm 157.4