Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿՐԱԿԻ ԼԵԶՈՒՆԵՐ ՀՈՒՆՎԱՐ 15

    Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից: Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա: Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տափս: Գործք առաքելոց 2.3, 4:YRPArm 21.1

    Եթե քննեք Սուրբ Գիրքը խոնարհության և ուսումնատենչության ոգով, ձեր ջանքերը մեծապես կպարգևատրվեն: «Բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում. Որովհետև նրանք հիմարություն են նրա համար և չի կարող էլ գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում” (Ա Կորնթացիս 2.14): Աստվածաշունչը պետք է ուսումնասիրել աղոթքով: Մենք պետք է Դավթի նման աղոթենք. «Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18): Ոչ ոք չի կարող հասկանալ Աստծո Խոսքն առանց Սուրբ Հոգու լուսավորության: Եթե ճիշտ վարվենք Աստծո առաջ, Նրա լույսը մեզ վրա կփայլի հարուստ և վառ շողերով:YRPArm 21.2

    Սա առաջին աշակերտների փորձառությունն է: Սուրբ Գիրքը հայտա-րարում է. «Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ՝ սաստիկ փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից: Եվ նստեց նրանց ամեն մեկի վրա: Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս” (Գործք առաքելոց 2.1-4): Աստված ցանկանում է մեզ ևս նման օրհնություն տալ, երբ մենք նույն ջերմեռանդությամբ որոնում ենք այն:YRPArm 21.3

    Տերը չփակեց երկնքի շտեմարանը առաջին աշակերտների վրա Իր Հոգին լցնելուց հետո: Մենք ևս կարող ենք ստանալ Նրա լիառատ օրհնությունները: Երկինքը լի է Նրա շնորհի գանձերով, և Աստծուն հավատով եկողները կարող են պահանջել այն ամենը, ինչ Նա խոստացել է: Մեր հոգևոր թուլության, անտարբերության, ծուլության պատճառով մենք չունենք Նրա ուժը: Եկեք դուրս գանք այս ձևականությունից և նիրհից:YRPArm 21.4

    Այս ժամանակների համար մեծագույն աշխատանք կա կատարելու, և մենք անգամ կիսով չափ չենք կարող պատկերացնել, թե Տերն ինչ է ցանկանում անել Իր ժողովրդի համար: Մենք խոսում ենք առաջին հրեշ-տակի լուրի, երկրորդ հրեշտակի լուրի մասին, կարծում ենք, որ ինչ-որ կերպ հասկանում ենք երրորդ հրեշտակի լուրը, սակայն չպետք է բավա-րարվենք մեր ներկայիս գիտելիքներով: Մեր աղոթքները, միախառնված հավատի և ապաշխարության հետ, պետք է վեր ելնեն առ Աստված այն առեղծվածների ընկալման համար, որոնք Աստված կբացի իր սուրբերին: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. հունիսի 4: YRPArm 21.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents