Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԽՆԴՐԵԼՈՎ ՆՐԱ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ հոկտեմբեր 22

    Բայց Աստված մի՞թե Իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի Նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի: Ղուկաս 18.7:YRPArm 311.1

    Մենք կարող ենք շատ երկար գնալ նեղ արահետով, սակայն դա ապահով ապացույց չէ այն փաստի, թե մենք դրան կհետևենք մինչև վերջ: Եթե մենք քայլել ենք Աստծո հետ Հոգու ընկերակցությամբ, այն պատճառով է, որ որոնել ենք Նրան ամեն օր հավատով: Երկու ձիթենու հասկերից ոսկե յուղը ոսկե խողովակների միջով թափվում է մեզ վրա: Սակայն նրանք, ովքեր իրենց մեջ չեն մշակում աղոթքի սովորույթ և հոգի, չեն կարող ակնկալել ստանալ բարության, խաղաղության, երկայնամտության, քաղցրության և սիրո ոսկե յուղը:YRPArm 311.2

    Յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է անջատ պահի աշխարհից, որը լիքն է անօրենությամբ: Մենք չպետք է Աստծո հետ ժամանակավորապես քայլենք, այնուհետև հեռանանք Նրա ընկերակցությունից և քայլենք մեր սեփական կրակի կայծերի ներքո: Պետք է լինի հաստատուն շարունա-կականություն, հավատքի գործերի հետևողականություն: Մենք պետք է փառաբանենք Աստծուն, ցույց տանք Նրա փառքը արդար բնավորության մեջ: Մեզանից ոչ ոք հաղթանակ չի տանի առանց մեր որոնածի, այն է’ հավիտենական կյանքի արժեքին համապատասխան համաչափ, հետևողական և անխոնջ ջանքերի:YRPArm 311.3

    Այն, ինչ այժմ մենք պետք է ակնկալենք, և ինչը պետք է լինի մեր փա-փագը, Սուրբ Հոգու հեղումն է: Խնդրեք Նրա օրհնությունները: Ժամանակն է, որպեսզի ավելի եռանդուն լինենք մեր նվիրվածության հարցում: Մեզ է հանձնարարված Քրիստոսին խավարում գտնվողներին բացահայտելու բարդ, բայց և երջանիկ ու փառավոր գործը: Մենք կանչված ենք հռչակելու այս ժամանակի հատուկ ճշմարտությունը: Բոլորի համար կարևոր է Հոգու այս հեղումը: Մենք պետք է աղոթենք Հոգու համար: Տերն ակնկալում է, որպեսզի մենք խնդրենք Իրենից: Մենք ամբողջ սրտով և հոգով չենք նվիրվել այս գործին:YRPArm 311.4

    Ի՞նչ կարող եմ ասել իմ եղբայրներին Տիրոջ անունով: Մեր ջանքերի ո՞ր բաժինն ենք ներդրել այն լույսին համապատասխան, որ Տերը հաճեց տալ մեզ: Մենք չենք կարող կախված լինել ձևից կամ արտաքին մեխանիզմներից: Այն, ինչի կարիքը մենք ունենք, Աստծո Սուրբ Հոգու արթնացնող ազդեցությունն է: «Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ Իմ Հոգով, ասում է Զորաց Տերը» (Զաքարիա 4.6): Աղոթեք անդադար և զգոն եղեք’ աշխատելով ձեր աղոթքներին համապատասխան: Աղոթելիս հավատացեք, վստահեք Աստծուն: Վերջին անձրևի ժամանակ Տերն առատորեն կտա Իր Հոգին: Եղեք ջերմեռանդ աղոթքում և զգոն’ Հոգում: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մարտի 2:YRPArm 311.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents