Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՆԱԶԱՆԴ ՄԻՏՔ հոկտեմբեր 18

    Որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք Իր Հոգու ձեռքով ներսի մարդում: Եփեսացիս 3.16:YRPArm 307.1

    Քրիստոսի Ավետարանը առաջընթաց է գրանցում Տիրոջ ծառայության մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու մոտ: Սուրբ Հոգին տիրանում է բարի կամք դրսևորող յուրաքանչյուրին, ոչ թե որպեսզի մարդն օգտագործի Սուրբ Հոգուն, այլ որպեսզի Սուրբ Հոգին ի զորու լինի դրսևորել Իր հրաշքները մարդկանց վրա հեղված շնորհի միջոցով: Աստծո բարությունը դառնում է գործող զորություն հետևողական կյանքի, Հիսուսի նկատմամբ ջերմեռանդ սիրո և երկնքից ներշնչված նախանձախնդրության միջոցով: Նրանք, ովքեր Հիսուսի հետ են, հաղորդակից կլինեն Նրա ջերմացնող սիրուն և կդրսևորեն Նրա լիակատար կարեկցանքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր տեղի են տալիս սատանայի խաբուսիկ գայ-թակղություններին: Նրանք կծրագրեն, կուսումնասիրեն և կկիրառեն նրբազգացությունը’ հաջողության հասնելու Քրիստոսի ինքնազոհ սերը դրսևորելու գործում, որպեսզի մեղավոր և չզղջացած սրտեր շահեն դեպի Հիսուսի հավատարմությունը, Ով Իր կյանքը տվեց նրանց համար:YRPArm 307.2

    Ժամանկ մի’ կորցրեք, անհապաղ խոստովանեք Քրիստոսին: Սուրբ Հոգին է’ Մխիթարիչը’ ճշմարտության Հոգին, որ վկայում է Քրիստոսի մասին: Հիսուսն ասաց. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը” (Գործք առաքելոց 1.8):YRPArm 307.3

    Ձեզ Քրիստոսի վկա դարձնող Սուրբ Հոգուն տրտմեցնելը սարսափելի բան է: Դուք չգիտեք’ երբ կտրտմեցնեք Հոգուն վերջին անգամ: Սուրբ Հոգին չի աշխատում մարդու մտքի վրա, որպեսզի հարկադրի հանձնել ձեզ Քրիստոսին կամ ստիպի ձեզ հանձնել ձեր գիտակցությունը: Հոգին փայլում է մտքի վրա’ դատապարտելու մեղքը և հրապուրելու ձեզ արդարությամբ: Եթե չխոստովանեք Քրիստոսին հիմա, կգա ժամանակ, երբ ճնշված մեծ բաների կորստի մտքից, դուք խոստովանություն կանեք: Սակայն ինչո՞ւ չխոստովանել Քրիստոսին հիմա, երբ ողորմության ձայնը հրավիրում է ձեզ: Ցուցումներ երիտասարդներին, 1895թ. օգոստոսի 1:YRPArm 307.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents