Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՎՍՏԱՀԵԼՈՎ ՆՐԱ ԽՈՍՏՄԱՆԸ հոկտեմբեր 23

    Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու: Եբրայեցիս 4.16:YRPArm 312.1

    Տերը թույլ չի տա, որպեսզի Իր չարչարված և փորձված զավակները դառնան սատանայի գայթակղությունների զոհը: Մեր առավելությունն է Հիսուսին վստահելը: Երկինքը լի է առատ օրհնություններով, և մենք արտոնություն ունենք մեր մեջ ունենալ Քրիստոսի ուրախությունը, որ-պեսզի մեր ուրախությունը լցված լինի: Մենք չունենք, որովհետև չենք խնդրում կամ էլ հավատով չենք աղոթում, չենք հավատում, որ կօրհնվենք Սուրբ Հոգու յուրահատուկ ազդեցությամբ: Քրիստոսի միջնորդությամբ իրական որոնողին տրվում են Սուրբ Հոգու փառավոր ազդեցությունները, որպեսզի ստացողը կարողանա տարածել փրկարար ճշմարտության գիտությունը:YRPArm 312.2

    Ինչո՞ւ մենք չենք հավատում «Այսպես է ասում Տերը» շատ հստակ արտահայտությանը: Երբեք, ոչ մի պարագայում մի դադարեք աղոթել: Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը’ տկար, սակայն Հիսուսը գիտի այդ ամենը: Դուք չպետք է անհանգստանաք ձեր թուլության համար, քանի որ անհանգստությունը նշանակում է կասկած և անվստահություն: Դուք պարզապես պետք է հավատաք, որ Քրիստոսը բոլոր նրանց, ովքեր Իրենով մոտենում են Աստծուն, կարող է փրկել, որովհետև միշտ կենդանի է, որ մեզ համար բարեխոսություն անի:YRPArm 312.3

    Ի՞նչ է նշանակում բարեխոսություն: Դա մահկանացու մարդուն անսահաման Աստծո գահին կապող ոսկե շղթան է: Մարդը, ում փրկելու համար Քրիստոսը մահացավ, մոտենում է Աստծո գահին, և նրա աղոթք-ներն ընդունվում են Հիսուսով, Ով գնել է նրան Իր սեփական արյունով: Մեր մեծագույն Քահանայապետն Իր արդարությունը տալիս է անկեղծ խնդրողին, և Քրիստոսի աղոթքը խառնվում է մարդու խնդրանքի հետ: Քրիստոսը հորդորեց, որ Իր ժողովուրդն աղոթի առանց դադարի: Սա չի նշանակում, որ մենք անընդհատ պետք է լինենք ծնկած, այլ որ աղոթքը պետք է լինի հոգու շունչ: Մեր լուռ խնդրանքները, որտեղ էլ որ մենք լինենք, պետք է բարձրանան առ Աստված, և Հիսուսը’ մեր Փաստաբանը, խնդրում է մեր փոխարեն’ Հորը բերելով մեր խնդրանքներն Իր արդարության անուշահոտությամբ:YRPArm 312.4

    Տեր Հիսուսը սիրում է Իր ժողովրդին, և երբ նրանք վստահում են Իրեն’ լիովին կախված լինելով Իրենից, Նա զորացնում է նրանց: Նա կապրի Իր ժողովրդի միջոցով’ նրանց տալով Իր սրբագործող Հոգու ներշնչանքը և հաղորդելով Իր կենարար վերափոխությունը: Շաբաթօրյա դպրոցի աշ-խատակից, 1896թ. փետրվարի 1: YRPArm 312.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents