Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՍՏՈՍ 20

    Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես Նրան Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետև Աստված Նրա հետ էր: Գործք առաքելոց 10.38:YRPArm 246.1

    Մեր գործը հստակորեն որոշված է: Ինչպես Հայրն աշխարհ ուղարկեց Իր Միածին Որդուն, նույնպես և Քրիստոսն է ուղարկում մեզ’ Իր առաքյալներին’ որպես Իր բժշկական առաքելության աշխատողներ: Իրակա-նացնելով այս վեհ և սուրբ առաքելությունը’ մենք պետք է կատարենք Աստծո կամքը: Ոչ մի մարդու միտքը կամ դատողությունը չպետք է լինի մեր չափանիշը, թե ինչն է կազմում իրական բժշկական ավետարանչական աշխատանք:YRPArm 246.2

    Իրական բժշկական ավետարանչական աշխատանքը երկնային ծագում ունի: Այն սկիզբ չի առել երկրում ապրող որևէ մարդուց: Սակայն այս գործի կապակցությամբ շատ ու շատ բաներ ենք տեսնում, որ պատիվ չեն բերում Աստծուն: Եվ ես ցուցում եմ ստացել ասելու, որ բժշկական ավետարանչական աշխատանքն աստվածային ծագում ունի և իրա-կանացնում է ամենափառավոր առաքելությունը: Իր բոլոր առնչություն-ներում այն պետք է համապատասխանի Քրիստոսի գործին: Նրանք, ովքեր Աստծո մշակներն են, այնքան հստակորեն կներկայացնեն Քրիստոսի բնավորությունը, ինչքան հստակորեն Քրիստոսը ներկայացրեց Իր Հոր բնավորությունն այս աշխարհում գտնվելու ժամանակ:YRPArm 246.3

    Ինձ վստահվել է ասել, որ Աստված բժշկական ավետարանչական աշխատանքը կմաքրի երկրային աղավաղումից և կբարձրացնի այն’ աշխարհի առաջ զբաղեցնելու իր ճիշտ դիրքը: Երբ հոգիները վտանգի ենթարկող ծրագրերը կապակցվում են այս գործի հետ, դրա ազդեցու-թյունը ի չիք է դառնում: Ահա թե ինչու բժշկական ավետարանչական աշ-խատանքն առաջ տանելիս ի հայտ են եկել բազմաթիվ շփոթություններ, որոնք պահանջում են մեր ուշադիր ուսումնասիրությունը:YRPArm 246.4

    Մեր գործի այս փուլում մեզ ոչինչ այնքան չի օգնի, որքան մեծագույն բժշկական ավետարանչությունը հասկանալն ու իրականացնելը, որ երբևէ եղել է երկրի վրա: Ոչինչ մեզ այնքան չի օգնի, ինչքան հասկանալը, թե որքան սուրբ է այս տիպի աշխատանքը, և որքան կատարելապես է այն համապատասխանում Մեծագույն Ավետարանչի կյանքի գործին: Մեր առաքելության նպատակը նույնն է, ինչ Քրիստոսինը: Ինչո՞ւ Աստված Իր Որդուն ուղարկեց ընկած աշխարհ. մարդկությանը ճանաչեցնելու և ցուցադրելու Իր սերը նրանց նկատմամբ: Քրիստոսը եկավ որպես Փրկագնող: Իր ծառայության միջոցով Նա պետք է վառ պահեր մեղավորներին փրկելու Իր առաքելությունը: Առողջապահական ծառա-յություն, 24:YRPArm 246.5