Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է դեկտեմբեր 28

    Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Ինձանում խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, Ես հաղթել եմ աշխարհին: Հովհաննես 16.33:YRPArm 380.1

    Երկրի վրա հնարավոր չի լինի խուսափել հակամարտություններից և գայթակղություններից, սակայն յուրաքանչյուր փոթորկի ժամանակ մենք հաստատուն ապաստան ունենք: Հիսուսը մեզ ասել է. «Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, Ես հաղթել եմ աշխարհին»: Սատանայի ուժերը շարված են մեր դեմ, և մենք ստիպված ենք դիմավորել նենգ ոսոխին, սակայն եթե հետևենք Քրիստոսի հորդորներին, ապահով կլինենք: «Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք» (Մատթեոս 26.41): Թշնամիներին պետք է ընդդիմանալ և հաղթել, և Հիսուսը մեր կողքին է’ պատրաստ զորացնելու մեզ ամեն մի հարձակման դիմադրելու համար: «Սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4):YRPArm 380.2

    Հավատը տեսնում է Հիսուսին որպես մեր միջնորդ’ կանգնած Աստծո աջ կողմում: Հավատը տեսնում է այն տները, որոնք Հիսուսը գնացել է պատրաստելու նրանց համար, ովքեր սիրում են Իրեն: Հավատը տեսնում է հաղթողի համար պատրաստված հանդերձներն ու պսակը: Հավատը լսում է փրկագնվածների երգը և մոտեցնում է հավիտենական փառքը: Մենք պետք է մոտենանք Հիսուսին սիրող հնազանդությամբ, եթե ցանկանում ենք տեսնել Թագավորին Իր անսքող գեղեցկությամբ: Խաղաղություն կա հավատի մեջ, և ուրախություն’ Սուրբ Հոգում: Հավատացե'ք: Հավատացե'ք: Իմ հոգին գոչում է’ Հավատացե'ք: Մնացե'ք Աստծո մեջ: Նա ունակ է պահելու այն, ինչ դուք վստահել եք Իրեն, և ձեզ կդարձնի ավելի քան նվաճողներ Նրա միջոցով, Ով սիրեց ձեզ: Սակայն հիշեք, որ հարսանիքի հանդերձ հագած յուրաքանչյուր ոք դուրս է գալու մեծ նեղությունից: Գայթակղության հզոր ալիքները կհարվածեն բոլորին: Սակայն արթնության, ծանր աշխատանքի, դժվարության երկար գիշերն իր ավարտին է մոտեցել: Քրիստոսը շուտով կգա: Պատրաստվե'ք: Աստծո հրեշտակները փորձում են շեղել ձեզ հենց ձեզանից և աշխարհային արժեքներից: Թող որ նրանց գործն իզուր չլինի: Հավատը, կենդանի հավատն այն է, ինչի կարիքը դուք ունեք, հավատ, որը գործում է սիրով և մաքրագործում է հոգին: Հիշեք Գողգոթան և այն սարսափելի ու անսահման զոհը, որն արվեց այնտեղ մարդկության համար: Հիսուսն այժմ հրավիրում է ձեզ գալ Իր մոտ այնպիսին, ինչպիսին կաք, և ուզում է դարձնել Իրեն ձեր զորությունն ու հավիտենական Ընկերը: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. ապրիլի 17:YRPArm 380.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents