Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈՒԼԻՍ—ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ՀՈԳՈՒ ՄԻՋՈՑՈՎ

    ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀՈՒԼԻՍ 1

    Բայց հոգևոր պարգևների համար, եղբայրներ, չեմ կամենում, որ չգիտենաք:...Պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է: Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է: Եվ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է: Ա Կորնթացիս 12.1-6:YRPArm 195.1

    Տաղանդները, որոնք Քրիստոսը վստահել է Իր եկեղեցուն, ներկա-յացնում են հատկապես Սուրբ Հոգու կողմից փոխանցված պարգևներն ու օրհնությունները: «Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք. և ուրիշին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով: Մյուսին հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության պարգևներ՝ նույն Հոգով: Ուրիշին՝ զորությունների ներգործություններ. և ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների ընտրություն, ուրիշին՝ այլևայլ լեզուներ, ուրիշին՝ լե-զուների թարգմանություններ: Բայց այս ամենը հենց միևնույն Հոգին է ներգործում՝ ամեն մեկին բաժանելով ինչպես կամենում է” (Ա Կորնթացիս 12.8-11):YRPArm 195.2

    Աստծո բոլոր կարգավորումներում չկա ավելի գեղեցիկ բան, քան տղամարդկանց և կանանց պարգևների բազմազանություն տալը: Եկեղեցին Նրա այգին է՝ զարդարված բազմազան ծառերով, բույսերով և ծաղիկներով: Նա չի ակնկալում, որ զոպան՝ այդ հսկա խոտաբույսը, ստանա մայրու չափսերը, իսկ ձիթենին՝ վսեմ արմավի բարձրությունը: Շատերն ստացել են ոչ այլ ինչ, քան սահմանափակ կրոնական և մտավոր կրթություն, սակայն Աստված գործ ունի անելու այս դասի համար, եթե նրանք, Իրեն վստահելով, աշխատեն խոնարհությամբ:YRPArm 195.3

    Տարբեր մարդկանց տարբեր պարգևներ են տրված, որպեսզի աշ-խատողներն զգան մեկը մյուսի կարիքը: Աստված է տալիս այս պարգևները, և դրանք օգտագործվում են Նրա ծառայության մեջ ոչ թե կրողին, այլ աշխարհի Փրկչին փառավորելու և բարձրացնելու համար: Դրանք պետք է օգտագործվեն ողջ մարդկության բարօրության համար՝ ներկայացնելով ճշմարտությունը, և ոչ թե վկայելով կեղծիքի մասին: Յուրաքանչյուր բառի և գործի մեջ բարություն և սեր կբացահայտվի, եթե ամեն մի աշխատող իրեն հանձնարարված գործը հավատարմությամբ կատարի: Իր հետևորդների միաբանության համար արված Քրիստոսի աղոթքը պատասխան կստանա, և աշխարհը կիմանա, որ սրանք Նրա աշակերտներն են: Ժամանակների նշանները, 1910թ. մարտի 15:YRPArm 195.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents