Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳՈՒ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՄՈՏ Է ՄԱՅԻՍ 30

    Եվ Հոգին և հարսն ասում են. Ե՜կ, և լսողն ասի. Ե՜կ, և նա, որ ծարավ է, թող գա, և նա, որ կամենում է, թող առնի կյանքի ջուրը ձրի: Հայտնություն 22.17:YRPArm 161.1

    Փորձաշրջանը երկար չի շարունակվի: Այժմ Աստված հետ է վերցնում Իր զսպիչ ձեռքը երկրի վրայից: Նա երկար ժամանակ է խոսել տղամարդ-կանց և կանանց հետ Իր Սուրբ Հոգու ներգործության միջոցով, սակայն նրանք ուշադրություն չեն դարձրել Նրա կանչին: Այժմ Նա խոսում է Իր ժողովրդի և աշխարհի հետ Իր դատաստանների միջոցով: Այս դատաս-տանների ժամանակը ողորմության ժամանակ է նրանց համար, ովքեր դեռևս հնարավորություն չեն ունեցել սովորելու, թե որն է ճշմարտությու-նը: Տերը քնքշորեն կնայի նրանց: Նրա ողորմած սիրտը զգայուն է, Նրա ձեռքը’ դեռևս մեկնած’ փրկելու: Շատ մարդիկ կընդունվեն ապահով հոտի մեջ, ովքեր այս վերջին օրերին կլսեն ճշմարտությունն առաջին անգամ:YRPArm 161.2

    Տերը կանչում է Իրեն հավատացողներին լինելու Իր մշակները: Քանի դեռ կյանքը շարունակվում է, նրանք չպետք է համարեն, որ իրենց գործն ավարտված է: Արդյո՞ք թույլ կտանք, որ վերջին ժամանակների նշաններն իրականանան’ առանց մարդկանց տեղյակ պահելու, թե ինչ է սպասվում Երկիր մոլորակին: Արդյո՞ք թույլ կտանք նրանց թաղվել խավարի մեջ’ առանց նրանց հորդորելու իրենց Տիրոջը դիմավորելուն պատրաստվելու անհրաժեշտությունը: Քանի դեռ մենք չենք կատարում մեր պարտականությունները մեզ շրջապատողների նկատմամբ, Տիրոջ օրը մեզ վրա կհասնի գողի նման: Շփոթությունը լցնում է աշխարհը, և շուտով մեծագույն սարսափը կպարուրի մարդկությանը: Վերջը շատ մոտ է: Մենք, որ գիտենք ճշմարտությունը, պետք է պատրաստվենք նրան, ինչը շուտով կկոտրվի աշխարհի գլխին որպես գերագույն անակնկալ:YRPArm 161.3

    Որպես ժողովուրդ’ մենք պետք է նախապատրաստենք Տիրոջ օրը Սուրբ Հոգու գերակշիռ ղեկավարության ներքո: Ավետարանը պետք է հռչակվի իր մաքրութամբ: Կյանքի ջրի շիթերը պետք է տարածվեն խորությամբ և լայնությամբ: Հեռու և մոտիկ վայրերից մարդիկ կկանչվեն վարելահողերից և առավել տարածված առևտրային մասնագիտություններից ու կուսուցանվեն փորձառուների կողմից: Երբ նրանք սովորեն արդյունավետ աշխատել, մեծ զորությամբ կհռչակեն ճշմարտությունը: Աստվածային կանխատեսության հրաշալի գործունեության շնորհիվ դժվարության սարերը կտեղաշարժվեն:YRPArm 161.4

    Այն լուրը, որն այդքան մեծ նշանակություն ունի երկրի բնակիչների համար, կլսվի և կընկալվի: Մարդիկ կիմանան, թե որն է ճշմարտությունը: Գործը շարունակ առաջ կգնա, մինչև որ ամբողջ աշխարհը զգուշացվի: Եվ այն ժամանակ վերջը կգա: Ռևյու ընդ Հերալդ, 1906թ. նոյեմբերի 22:YRPArm 161.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents