Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԴԱՌՆԱԼ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ՀՈՒԼԻՍ 3

    Որովհետև Աստված որ ասաց, թե խավարից լույս ծագի, Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց’ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում: Բ Կորնթացիս 4.6:YRPArm 197.1

    Քրիստոնյաները պետք է լինեն Հիսուս Քրիստոսի իսկական ներկա-յացուցիչները, նրանք չպետք է ձևացնողներ լինեն: Արդյո՞ք աշխարհն Աստծո մասին գաղափար պետք է կազմի այն մարդկանց վարքագծի հիման վրա, ովքեր միայն տալիս են Քրիստոսի անունը, սակայն չեն կատարում Նրա գործը: Արդյո՞ք նրանք պետք է մատնացույց անեն մարդանց, ովքեր հայտարարում են, թե հավատացյալներ են, սակայն սրտի խորքում չեն հավատում, ովքեր դավաճանում են սուրբ վստահությունը, կատարում են թշնամու գործն ու ասում. «Օ՜, սրանք քրիստոնյաներ են, սրանք խաբում են ու ստում, և սրանց չպետք է վստահել»: Սրանք այն մարդիկ չեն, ովքեր ճշմարտապես ներկայացնում են Աստծուն:YRPArm 197.2

    Բայց Աստված թույլ չի տա, որպեսզի աշխարհը մոլորվի կամ խաբվի: Տերն ունի յուրահատուկ ժողովուրդ երկրի վրա, և Նա չի ամաչում նրանց եղբայրներ կոչելուց, որովհետև նրանք անում են Քրիստոսի գործը: Նրանք ի ցույց են դնում Աստծո հանդեպ ունեցած իրենց սերը, որովհետև պահում են Նրա պատվիրանները: Նրանք կրում են աստվածային պատկերը: Նրանք աշխարհի տեսարան են, հրեշտակների էլ, մարդկանց էլ: Նրանք համագործակցում են երկնային մտքի հետ, և Տերն առավելապես պատվի է արժանանում և փառավորվում նրանցով, ովքեր անում են ամենաբարի գործերը:YRPArm 197.3

    Սրտի ճշմարիտ բարեպաշտությունը երևում է բարի բառերով և բարի գործերով, և մարդիկ տեսնում են Աստծուն սիրողների գործերն ու մղվում փառավորելու Նրան: Ճշմարիտ քրիստոնյան առատաձեռն է բարի գործերում և շատ պտուղ է բերում: Նա կերակրում է քաղցածին, հագցնում մերկին, այցելում է հիվանդին և ծառայում վշտացածներին: Քրիստոնյաները սրտանց հոգ են տանում իրենց շրջապատի երեխաների մասին, ովքեր, թշնամու նրբին գայթակղություններին տրվելով, կարող են կործանվել: Մեզ շրջապատում են երիտասարդներ, ում առաջ եկեղեցու անդամները պարտական են, որովհետև Քրիստոսը մահացավ Գողգոթայի խաչի վրա նրանց փրկությունը գնելու համար: Նրանք թանկ են Աստծո աչքում, և Նա ցանկանում է նրանց հավիտենական երջանկություն:YRPArm 197.4

    Քրիստոսի փրկության գործը լիարժեք է դառնում այն ժամանակ միայն, երբ եկեղեցու անդամները կատարում են իրենց բաժինը’ վեր կենալով և փայլելով, որովհետև Աստծո փառքը ծագել է նրանց վրա, և նրանց լույսը պետք է տարածվի: Քրիստոսն Իր գործակալներին կոչ է անում կամավոր համագործակցությամբ եռանդուն և հետևողական աշխատանք տանել հոգիների փրկության համար: Ռևյու ընդ Հերալդ, 1895թ. հունվարի 29:YRPArm 197.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents