Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿՐԿՆԱԿԻ ԿԱՐՄԻՐԻՑ ՍՊԻՏԱԿ հոկտեմբեր 14

    Հիմա եկեք ու վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան: Եսայիա 1.18:YRPArm 303.1

    Երբ դուք հիշեք, որ Քրիստոսն Իր սեփական արյամբ վճարեց ձեր և ուրիշների փրկագնման համար, կզգացվեք և կցանկանաք բռնել Նրա արդարության պայծառ շողերը, որպեսզի տարածեք դրանք ձեզ շրջապատողների ճանապարհին: Դուք չպետք է նայեք ապագային՝ կարծելով, թե մի ինչ-որ հեռավոր օր սուրբ կդառնաք. հիմա է, որ պետք է սրբագործվեք ճշմարտությունով: Մարգարեն հորդորում է. «Խնդրեք Տիրոջը, քանի որ Նա գտնվում է, Նրան կանչեք, քանի որ Նա մոտ է: Ամբարիշտը թողնի իր ճանապարհը, և անօրեն մարդը’ իր խորհուրդները, և դառնա Տիրոջը, և Նա կողորմի նրան, և մեր Աստծուն, որովհետև Նա շատ ներող է” (Եսայիա 55.6, 7): Իսկ Հիսուսն ասաց. «Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և Իմ վկաները կլինեք... մինչև երկրի ծայրերը” (Գործք առաքելոց 1.8):YRPArm 303.2

    Մենք պետք է ստանանք Սուրբ Հոգին: Մեզ այցելեց մի միտք, որ Աստծո այս պարգևը մեզ նմանների համար չէ, որ Սուրբ Հոգու պարգևը չա-փազանց սուրբ է մեզ համար: Սակայն Սուրբ Հոգին Մխիթարիչն է, որ Քրիստոսը խոստացավ Իր աշակերտներին, Ով կհիշեցնի նրանց այն ամենը, ինչ Ինքն ասաց նրանց: Եկեք դադարենք նայել ինքներս մեզ, այլ նայենք Նրան, Ումից գալիս է ողջ առաքինությունը: Ոչ ոք իրեն ավելի լավը դարձնել չի կարող, սակայն մենք պետք է գանք Հիսուսի մոտ այնպիսին, ինչպիսին կանք’ անկեղծորեն ցանկանալով մաքրվել մեղքի յուրաքանչյուր բծից և ստվերից ու ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Մենք չպետք է կասկածենք Նրա ողորմությանն ու ասենք. «Չգիտեմ’ կփրկվե՞մ, թե՞ ոչ”: Կենդանի հավատով մենք պետք է կառչենք Նրա խոստմանը, քանի որ Նա ասել է. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ասրի պես սպիտակ պիտի դառնան”:YRPArm 303.3

    Մենք պետք է լինենք Քրիստոսի վկաները’ անդրադարձնելով ուրիշների վրա այն լույսը, որը Տերը թույլ է տալիս, որ փայլի մեզ վրա: Մենք պետք է լինենք ինչպես հավատարիմ զինվորներ’ քայլելով արքայազն Էմմանուելի արյունոտ դրոշի ներքո: Ժամանակների նշանները, 1892թ. ապրիլի 4: YRPArm 303.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents