Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿԱՌՈՒՑԵԼՈՎ ԺԱՅՌԻ ՎՐԱ ապրիլ 30

    Արդ ամեն, ով որ Իմ այս խոսքերը լսում է և նրանց կատարում, կնմանեցնեմնրան մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա: Մատթեոս 7.24:YRPArm 130.1

    Քանի որ այսօր այստեղ կանգնած եք և տեսնում եք ձեր բնավորության արատներն Աստծո վեհ բարոյական չափանիշների լույսի ներքո, արդյո՞ք չեք ասի. «Ես կհատուցեմ անցյալս, կգնամ Տիրոջ այգում աշխատելու”: Կենդանի հավատով արդյոք չե՞ք կառչի Աստծո խոստումներին, չե՞ք համապատասխանի Քրիստոսի արդարությանը և տեսնեք, թե ինչպես է երկնքի լույսը փայլում ձեր կյանքում: Դուք պետք է Քրիստոսին բերեք ձեր յուրաքանչյուր միտք ու գործողություն: Շղթայի մեկ վնասված օղակը ամբողջ շղթան անարժեք է դարձնում, ինչպես և ձեր բնավորության մեկ արատը ձեզ անպիտան կդարձնի երկնային արքայություն մտնելու համար: Դուք պետք է ամեն ինչ կարգավորեք: Սակայն չեք կարող գլուխ բերել այս մեծ աշխատանքն առանց աստվածային օգնության: Պատրա՞ստ եք ընդունել Աստծո խոստումները և դարձնել դրանք ձերը’ դրսևորելով կենդանի հավատ Նրա անփոփոխ Խոսքի հանդեպ:YRPArm 130.2

    Դուք պետք է քայլեք հավատով, ոչ թե զգացմունքով: Մենք զգացմուն-քային կրոն չենք ուզում, այլ կրոն, որը հիմնված է բանական հավատի վրա: Այդ հավատն իր արմատները գցում է Աստծո Խոսքի հավերժական ժայռի մեջ: Նրանք, ովքեր քայլում են հավատով, անընդհատ որոնում են բնավորության կատարելություն մշտապես Քրիստոսին հնազանդվելու միջոցով: Մեր փրկության Հրամանատարը մեզ տվել է Իր կարգադրու-թյունները, և մենք պետք է ցուցաբերենք անվերապահ հնազանդություն, բայց եթե փակենք Նրա կամքը հայտնի դարձնող Գիրքը և հարցադրումներ չանենք, չուսումնասիրենք, չփորձենք հասկանալ, ինչպե՞ս կարող ենք իրականացնել դրա պահանջները: Մենք վերջապես ցանկալի կգտնվենք, եթե հետևենք այս ընթացքին:YRPArm 130.3

    Մենք հասել ենք ճգնաժամային վիճակի, և ես սարսափում եմ մեր հոգիների համար: Ինչո՞ւ են մարդիկ լքում հավատը: Արդյո՞ք այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է իմանանք, թե ինչի ենք հավատում և չցնցվենք: Այն, որ մարդիկ լքում են հավատը, չպետք է ամենափոքր իսկ աստիճան հուսահատեցնի մեզ, այլ ստիպի ավելի ջանասիրաբար որոնել Աստծո օրհնությունները: Մարդկանց չի փրկի իրենց կրթությունը, տաղանդը կամ դիրքը: Մենք պետք է պահվենք Աստծո զորությամբ փրկությանը հավատալու միջոցով:YRPArm 130.4

    Ինչպե՞ս եք կանգնում Աստծո առաջ այսօր: Հարցն այն չէ, թե ինչպես կկանգնեք նեղության ժամանակ կամ ապագայում որևէ օր: Հարցն է’ ինչպե՞ս է ձեր հոգին այսօր կանգնում Աստծո առաջ: Կգնա՞ք աշխատելու այսօր: Մենք ցանկանում ենք անձնական, անհատական փորձառություն այսօր: Հենց այսօր փափագում ենք, որ Քրիստոսն ապրի մեզ հետ: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. ապրիլի 9:YRPArm 130.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents