Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՌԱՆՑ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՅեմբեր 7

    Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին Նրան և ասում. Տեր, այս ժամանակո՞ւմ ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը: Եվ Նա ասաց նրանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանությունում դրեց: Գործք առաքելոց 1.6, 7:YRPArm 328.1

    Աշակերտները ցանկանում էին իմանալ Աստծո արքայության հայտ-նության ճշգրիտ ժամանակը, սակայն Հիսուսը նրանց ասում է, որ ժամերն ու ժամանակները նրանց իմանալու բանը չեն, որ Հայրը չի բացահայտել այդ ժամանակը: Հասկանալը, թե երբ է Աստծո արքայությունը վերականգնվելու, նրանց համար ամենակարևոր բանը չէր: Նրանք պետք է հետևեին Վարդապետին, աղոթեին, սպասեին, արթուն լինեին և գործեին: Նրանք պետք է աշխարհի համար լինեին Քրիստոսի բնավորության ներկայացուցիչները:YRPArm 328.2

    Այն, ինչը հաջողակ քրիստոնեական փորձառության համար կարևոր էր աշակերտների օրերին, կարևոր է նաև հիմա: «Եվ Նա ասաց նրանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը և ժամանակները, որ Հայրն Իր իշխանությունում դրեց: Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը” (Գործք առաքելոց 1.7, 8):YRPArm 328.3

    Սա այն գործն է, որին մենք ևս պետք է մասնակցություն ունենանք: Խանդավառության հատուկ օրվա ակնկալիքով ապրելու փոխարեն’ մենք պետք է իմաստնաբար բարելավենք ներկայիս հնարավորությունները’ անելով այն, ինչն անհրաժեշտ է հոգիների փրկության համար: Եվ մեր մտքի ուժերը ժամերի և ժամանակների ենթադրությունների վրա վատնելու փոխարեն, որոնք Տերը դրել է միմիայն Իր սեփական տրամադրության տակ և ծածկել մարդկանցից, մենք պետք է հանձնվենք Սուրբ Հոգու կառավարմանը’ կատարելու ներկայիս պարտականությունները, կործանվող հոգիներին տալու մարդկային կարծիքների հետ չխառնված կյանքի հացը:YRPArm 328.4

    Սատանան ամեն օր մտքերը լցնում է տեսություններով և հաշվարկ-ներով, որոնք մարդուն հեռացնում են ներկայիս ճշմարտությունից և որակազրկում են նրան’ աշխարհին երրորդ հրեշտակի լուրը տալուց շե-ղելու համար: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. մարտի 22:YRPArm 328.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents