Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՔՐԻՍՏՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀՈՒՆՎԱՐ 5

    Բայց Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ Ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ: Հովհաննես 16.7:YRPArm 11.1

    Մխիթարիչը կոչվում է «ճշմարտության Հոգի»: Նրա գործը ճշմար-տությունը տարորոշելն ու պահպանելն է: Սկզբում Նա սրտում բնակվում է որպես ճշմարտության Հոգի և այդպիսով դառնում է Մխիթարիչ: Ճշմարտության մեջ կա մխիթարություն և խաղաղություն, իսկ ստի մեջ երբեք չենք կարող իրական խաղաղություն կամ մխիթարություն գտնել: Սխալ տեսություններով և ավանդույթներով է, որ սատանան ձեռք է բերում իշխանություն մտքի վրա: Ուղղորդելով մարդկանց դեպի սխալ չա-փանիշները’ նա սխալ բնավորություն է ձևավորում: Սուրբ Հոգին Սուրբ Գրքի միջոցով խոսում է մտքի հետ և ճշմարտությունը դրոշմում սրտին: Այդպիսով նա մերկացնում է սխալները և հեռացնում հոգուց: Աստծո Խոսքի միջոցով աշխատող ճշմարտության Հոգով է, որ Քրիստոսն Իրեն է ենթարկում Իր ընտրյալ ժողովրդին:YRPArm 11.2

    Իր աշակերտներին Սուրբ Հոգու աշխատանքը նկարագրելիս Հիսուսը փորձում էր ոգեշնչել նրանց այն ուրախությամբ և հույսով, որոնցով ոգեշնչվում էր Իր սեփական սիրտը: Նա ուրախանում էր այն առատ օգնության համար, որ Ինքը տրամադրել էր Իր եկեղեցուն: Սուրբ Հոգին բոլոր պարգևներից ամենաբարձրն էր, որ Նա կարող էր խնդրել Իր Հորից Իր ժողովրդի վեհացման համար: Հոգին տրվեց որպես վերափոխող գործակալ, և առանց այդ գործընթացի Քրիստոսի զոհն անօգուտ կլիներ: Չարի իշխանությունն ուժգնանում է դարերի ընթացքում, և այս սատանայական գերությանը մարդկանց տրվելն ապշեցուցիչ է: Մեղքին դիմակայել և այն հաղթահարել հնարավոր է միայն Սուրբ Երրորդության երրորդ Անձի’ Սուրբ Հոգու հզոր աշխատանքի շնորհիվ, Ով կգա անփոփոխ եռանդով’ լի աստվածային ուժով: Սուրբ Հոգին է, որ արդյունավետ է դարձնում այն աշխատանքը, որը կատարվել է աշխարհի Փրկագնողի կողմից: Հոգու օգնությամբ է սիրտը մաքրվում: Հոգու միջոցով է հավատացյալը դառնում աստվածային բնության մասնակից: Քրիստոսը տվել է Իր Հոգին որպես աստվածային ուժ չարի բոլոր ձեռքբերովի և ժառանգական միտումները հաղթահարելու համար և կնքել Իր սեփական բնավորությունն Իր եկեղեցու վրա: Ռևյու ընդ Հերալդ, 1908 թ. նոյեմբերի 19:YRPArm 11.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents