Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀԻՄՔԻ ՎՐԱ ՇԻՆԵԼ ՕԳՈՍՏՈՍ 14

    Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է: Եփեսացիս 2.20:YRPArm 240.1

    Թող ոչ մի մարդ չմտնի ճշմարտության հիմքերն արմատախիլ անելու գործի տակ, որը մեզ դարձրեց այն, ինչ կանք: Աստված առաջնորդել է Իր ժողովրդին քայլ առ քայլ, թեև ամեն կողմում եղել են սխալների ծուղակներ: Հստակ’ «Այսպես է ասում Տերը» արտահայտության հիասքանչ առաջնորդության ներքո ճշմարտությունը հաստատվեց և դիմացավ փորձությանը: Երբ ի հայտ են գալիս մարդիկ, ովքեր փորձում են իրենց հետևից տանել առաքյալներին, դիմավորեք նրանց ճշմարտությունով, որը կրակի փորձություն է անցել:YRPArm 240.2

    «Եվ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստծո յոթ Հոգիները և յոթ աստղեր ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես: Արթուն եղիր, և հաստատիր մնա-ցածներին, որ մեռնելու մոտ են. Որովհետև քո գործերը կատարյալ չգտա Աստծո առաջ: Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր և լսեցիր, և պահիր և ապաշխարիր, ապա թե չարթնանաս’ Ես կգամ քեզ վրա գողի պես, և չես իմանա, թե որ ժամում քեզ մոտ կգամ» (Հայտնություն 3.1-3):YRPArm 240.3

    Նրանք, ովքեր փորձում են հեռացնել հին ուղենիշները, ամուր բռնված չեն, նրանք չեն հիշում, թե ինչպես են դրանք ստացել և լսել: Եվ ովքեր փորձում են բերել սրբարանի կամ Աստծո և Քրիստոսի անհատակա-նության վերաբերյալ մեր հավատի սյուները սասանող տեսություններ, գործում են որպես կույր մարդիկ: Նրանք փորձում են սերմանել անվս-տահություն և Աստծո ժողովրդին առանց խարսխի քշել հոսանքի մեջ: Մարդիկ, ովքեր հայտարարում են, թե նույնն են Աստծո’ մեզ տված լուրի հետ, պետք է ունենան սուր, հստակ հոգևոր ընկալում’ տարբերակելու կեղծիքը ճշմարտությունից: Աստծո լրաբերի կողմից ասված խոսքն է. «Արթնացրեք պահակներին»: Եթե մարդիկ տարբերակեն տրված լուրի հոգին և ջանան պարզել, թե որ աղբյուրից է այն գալիս, Իսրայելի Տեր Աստվածը հեռու կպահի նրանց ճանապարհից շեղվելուց: Ձեռագրեր 760.9, 10:YRPArm 240.4