Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳՈՒ ԴԵՄ ՄԵՂՔԸ ՀՈՒՆՎԱՐ 27

    Սրա համար ասում եմ ձեզ, ամեն մեղք և հայհոյանք կթողվի մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չի թողվի մարդկանց: Մատթեոս 12.31:YRPArm 33.1

    Ես այս տողերը կվերագրեմ նրանց, ում բացվել է լույսը, ովքեր ունեցել են առավելություն, ունեցել են նախազգուշացումներ և աղերսանքներ, և ոչ մի վճռական քայլ չեն ձեռնարկել ամբողջովին Աստծուն հանձնվելու համար: Ցանկանում եմ նախազգուշացնել ձեզ, որպեսզի չմեղանչեք Սուրբ Հոգու դեմ և չմնաք ձեր սեփական ընթացքի հույսին’ խրված բարոյական անտարբերության մեջ, և երբեք չստանաք թողություն: Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ձեր «կրթությունը» սատանայի դպրոցում երկար տարիներ տևի, և հետևում եք գործողությունների ընթացքի, որոնք անհնար են դարձնում ապաշխարությունն ու նորոգությունը: Ինչո՞ւ եք ընդդիմանում ողորմության առաջարկությանը: Ինչո՞ւ եք ասում՝ «Ինձ հանգիստ թող”, մինչև որ Աստված ստիպված է լինում տալ ձեզ ձեր ցանկության համեմատ, և կունենաք այն, ինչ ցանկացել եք:YRPArm 33.2

    Նրանք, ովքեր ընդդիմանում են Աստծո Հոգուն, կարծում են, թե ապագայում մի օր կապաշխարեն, երբ պատրաստ կլինեն վճռական քայլ կատարել դեպի նորոգությունը, սակայն այն ժամանակ ապաշխարությունը վեր կլինի իրենց ուժերից: Տրված լույսի և առավելությունների փոխարեն կլինի խավար նրանց համար, ովքեր մերժում են քայլել լույսի մեջ, քանի դեռ ունեն այդ լույսը:YRPArm 33.3

    Հարկավոր չէ նայել Սուրբ Հոգու դեմ մեղքին որպես մի առեղծվածային և անբացատրելի երևույթ: Սուրբ Հոգու դեմ մեղքը ապաշխարելու հրավերների շարունակական մերժումն է: Եթե հրաժարվում եք հավատալ Հիսուս Քրիստոսին որպես ձեր անձնական Փրկիչ, դուք սիրում եք խավարն ավելի, քան լույսը, դուք սիրում եք առաջին մեծ դավաճանին պարուրած մթնոլորտը: Դուք նախընտրում եք այս մթնոլորտը Հորը և Որդուն շրջապատող մթնոլորտից, և Աստված թույլ է տալիս ձեզ ստանալ ձեր ընտրությունը: Սակայն թող ոչ մի մարդ չհուսալքվի այս ներկայացված պատկերից: Տիրոջ կամքը կատարել ցանկացողներից ոք չի լքվի: Հուսացե'ք Աստծուն: Տեր Հիսուսն ապացուցել է, որ դուք Իր համար անսահման արժեք ունեք: Նա թողեց Իր արքայական գահը, թողեց Իր արքայական պալատները, Իր աստվածայնությունը փոխեց մարդեղու-թյամբ և ամոթաբեր մահով կնքեց իր մահկանացուն Գողգոթայի խաչի վրա, որպեսզի դուք կարողանաք փրկվել: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հու-նիսի 29: YRPArm 33.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents