Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՍԹԵՐ ՍեՊՏեՄԲեՐ 18

    Եվ Մուրթքեն պատասխան հետ ուղարկեց Եսթերին ասելով. Մի խորհիր քո մտքում, թե դու կազատվես թագավորի տանը’ բոլոր հրեաներից։ Եվ եթե դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից հրեաների համար ազատություն և փրկություն վեր կկենա, բայց դու և քո հոր տունը կկորչեք, և ո՞վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Եսթեր 4.13, 14:YRPArm 276.1

    Հին ժամամակներում Աստված հրաշալի կերպով աշխատում էր նվիրյալ կանանց միջոցով, ովքեր Նրա գործում միաբանվում էին տղամարդկանց հետ, ում Ինքն ընտրել էր կանգնելու իբրև Իր ներկայացուցիչներ: Նա կանանց օգտագործում էր մեծագույն և վճռական հաղթանակներ տանելու համար: Բազմիցս արտակարգ իրավիճակներում Նա նրանց բերել է առաջնագիծ և նրանց միջոցով աշխատել հանուն շատ մարդկանց փրկության: Եսթեր թագուհու միջոցով Տերն Իր ժողովրդի համար իրականացրեց հզորագույն ազատում: Այն ժամանակ, երբ թվում էր, թե ոչ մի զորություն չէր կարող փրկել նրանց, Եսթերն ու նրա հետ միաբանված կանայք ծոմով, աղոթքով և արագ գործողություններով դիմակայեցին խնդրին և փրկություն բերեցին իրենց ժողովրդին:YRPArm 276.2

    Հին Կտակարանի ժամանակներում Աստծո ծրագրի հետ կապված կանանց գործի ուսումնասիրությունը մեզ կսովորեցնի դասեր, որոնք մեզ ուժ կտան դիմակայելու այսօրվա գործի դժվարություններին: Մենք կարող ենք չլինել այդքան ճգնաժամային և աչքի ընկնող դիրքում, ինչպես Աստծո ժողովուրդն էր Եսթերի ժամանակներում, սակայն շատ հաճախ վերածնունդ ապրած կանայք կարող են շատ կարևոր դեր ունենալ ավելի համեստ դիրքերում: Այսպես են արել շատերը և դեռ պատրաստ են անել: Կնոջ պարտականությունն է միաբանվել իր ամուսնու հետ երեխաներին կրթելու և դաստիարակելու գործում, որպեսզի նրանք դարձի գան և իրենց ուժը նվիրաբերեն Աստծո ծառայությանը: Կան շատ կանայք, ովքեր կարող են իրենց ամուսինների հետ ծառայել առողջարանների գործում, բուժել հիվանդներին և մխիթարության և խրախուսանքի խոսքեր ասել այլոց: Կան և այնպիսիք, ովքեր պետք է ստանան համապատասխան կրթություն և որակավորում և իրականացնեն իրենց դերը որպես բժիշկներ: Հատուկ վկայություններ, հատոր 2, 15.1, 2: YRPArm 276.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents