Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՊԱՀԵՐԻՆ ՄԱՅԻՍ 4

    Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ, որովհետև ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է, և դուռը թակողին կբացվի: Մատթեոս 7.7, 8:YRPArm 135.1

    Եկեք, փնտրեք և գտեք: Ուժի ամբարը բաց է, լիքը և անվճար: Եկեք խոնարհ սրտերով, առանց մտածելու, որ Աստծո բարեհաճությանն ար-ժանանալու համար ինչ-որ բարի գործ պետք է անեք կամ նախքան Քրիստոսի մոտ գալը պետք է ավելի լավը դառնաք: Երբեք չեք կարող անել ինչ-որ բան ձեր վիճակը բարելավելու համար: Հիսուսի անունով եկեք հավատի լիարժեք վստահությամբ, որովհետև դուք մեղավոր մարդ եք, քանի որ Քրիստոսն ասել է. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության” (Մատթեոս 9.13): Ձգվեք դեպի Աստ-ված, և Նա կձգվի դեպի ձեզ: Դուք պետք է խնդրեք, որոնեք, թակեք և հավատաք, որ ընդունված եք Հիսուս Քրիստոսի միջոցով՝ միայն վստա-հելով Նրան անելու այն ամենը ձեզ համար, ինչը ինքներդ երբեք չեք կարող անել:YRPArm 135.2

    Հիսուսը մեր մեղքերին թողություն տվող զոհն է, մենք ինքներս քա-վություն անել չենք կարող, բայց հավատով կարող ենք ընդունել արդեն իրականացված քավությունը: «Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեց, այն Արդարն անարդարների վրա, որ մեզ մոտեցնի Աստծուն” (Ա Պետրոս 3.18): «Ոչ թե ապականացու բաներով փրկվեցիք... այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ և անարատ գառի» (Ա Պետրոս 1.18, 19): «Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7): Այս թանկագին արյան արժանիքներով է, որ մեղքով ախտահարված հոգին կարող է բժշկվել: Մինչ Աստծուն եք ներկայացնում ձեր աղոթքները, Սուրբ Հոգին ձեր սրտին է տալիս Աստծո հավատարիմ խոստումները:YRPArm 135.3

    Շփոթության պահերին, երբ սատանան կասկած ու հուսալքություն է առաջարկում, Տիրոջ Հոգին կբարձրացնի որպես պատնեշ նրա դիմաց Քրիստոսի հավատարիմ խոսքերը, և արդարության Արևի պայծառ շողերը կփայլեն ձեր մտքում և հոգում: Երբ սատանան ճնշի ձեզ հուսա-հատությամբ, Սուրբ Հոգին կհուշի ձեզ այն միջնորդության մասին, որն անում է ձեզ համար կենդանի Փրկիչը: Քրիստոսն է բույրը, սուրբ խունկը, որը ձեր աղոթքներն ընդունելի է դարձնում Հոր համար: Երբ Քրիստոսի արդարության լույսն ամբողջովին հասկացված և ընդունված է, սերը, ու-րախությունը, խաղաղությունն ու անբացատելի երախտագիտությունը կլցնեն հոգին և օրհնվածի խոսքերը կլինեն. «Քո քաղցրությունը մեծաց-նում է ինձ” (Սաղմոս 18.35): Ժամանակների նշանները, 1892թ. օգոստոսի 22: YRPArm 135.4