Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՊԱՏՄԱԲԱՆԸ, ՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻԿ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՕԳՈՍՏՈՍ 7

    Որովհետև շատերը ձեռնարկեցին մեր մեջ հաստատված բաների պատմությունը վերստին կարգել, ինչպես մեզ ավանդեցին սկզբիցն ականատես և խոսքին սպասավոր լինողները, ես էլ, որ սկզբից բոլոր բաներին ճշմարտությունով հետևեցի, կամեցա կարգավ գրել քեզ, ո'վ պատվականդ Թեոփիլե: Ղուկաս 1.1-3:YRPArm 233.1

    Քանի որ Աստծո Հոգին իմ մտքին բացել է Նրա Խոսքի մեծագույն ճշմարտությունները, ինչպես նաև անցյալի և ապագայի տեսարանները, ինձ առաջարկվել է իմացնել ուրիշներին այն, ինչն այդ կերպ բացահայտվել է’ հետևելու համար պայքարի պատմությանը անցյալ դարերում և հատկապես այն այնպես ներկայացնելու, որ լույս սփռի ապագայի արագ մոտեցող պայքարի վրա: Հետապնդելով այս նպատակը’ ես փորձեցի ընտրել և միասին հավաքել եկեղեցու պատմության մեջ դեպքերն այն կերպ, որպեսզի հետևենք մեծագույն ստուգիչ ճշմարտությունների բացահայտմանը, որոնք տարբեր ժամանակներում տրվել են աշխարհին, որոնք հարուցել են սատանայի ցասումը և աշխարհը սիրող եկեղեցու ատելությունը. և այն պահպանվել է նրանց վկաների կողմից, ովքեր «չսիրեցին իրենց հոգին մինչև ի մահ” (Հայտնություն 12.11):YRPArm 233.2

    Բարեփոխության առաջընթացը մատնանշող մեծագույն դեպքերն անցյալ դարերում պատմական դեպքեր են, հայտնի և համընդհանուր ձևով ընդունված Բողոքական աշխարհում. այդ փաստերը ոչ ոք չի կարող ժխտել: Այս պատմությունը, որ հակիրճ ներկայացրեցի գրքի շրջանակներում, և հակիրճությունը, որը պարտադիր պետք է դիտարկվի, փաստերը, որոնք խտացված էին փոքր տարածքում, կարծես համահունչ էին դրանց կիրառման ճիշտ ընկալմանը:YRPArm 233.3

    Որոշ դեպքերում, երբ պատմաբանն այնպես է խմբավորել իրադար-ձությունները, որպեսզի ներկայացնի առարկայի հակիրճ, համապարփակ տեսակետ, կամ ամփոփել է մանրամասները համապատասխան ձևով, նրա խոսքերը մեջբերվել են: Սակայն շատ դեպքերում հատուկ ուշադրություն չի ցուցաբերվել, եթե մեջբերումները չեն տրվել գրողի հեղինակությունը մեջբերելու համար, այլ որովհետև նրա պնդումը արտահայտում է թեմայի պատրաստի և հարկադրական ներկայացում:YRPArm 233.4

    Մեր ժամանակներում բարեփոխումների գործն առաջ տանողների փորձի և տեսակետների մասին պատմելիս այդ կերպ օգտագործվել են նրանց հրատարակված աշխատանքները: Մեծ պայքար, xi, xii: YRPArm 233.5