Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇԱՏ ՄՈՏ ՄԱՅԻՍ 11

    Եվ Նրա մոտ երեխաներ էին բերում, որ դիպչի նրանց, բայց աշա-կերտները սաստում էին բերողներին: Իսկ երբ որ Հիսուսը տեսավ, բարկացավ և ասաց նրանց. Թույլ տվեք երեխաներին Ինձ մոտ գալ և մի արգելեք դրանց. որ այդպիսիններինն է Աստծո արքայությունը: Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ Աստծո արքայությունը չընդունի ինչպես երեխա, նա չի մտնի նրա մեջ: Եվ նրանց առավ գիրկը, ձեռքը դրեց նրանց վրա և օրհնեց նրանց: Մարկոս 10.13-16:YRPArm 142.1

    Աստված ցանկանում է, որ փոքր տարիքի յուրաքանչյուր երեխա լինի Իր զավակը, որդեգրվի Իր ընտանիք: Թեև փոքր, նրանք կարող են լինել հավատի ընտանիքի անդամներ և ունենալ ամենաթանկ փորձառությունը: Նրանք կարող են ունենալ քնքուշ սրտեր’ պատրաստ ստանալու հարատև ներգործություն: Նրանց սրտերը կարող են լցված լինել Հիսուսի նկատմամբ սիրով և վստահությամբ, և նրանք կապրեն Փրկչի համար: Քրիստոսը նրանց փոքրիկ ավետարանիչներ կդարձնի: Նրանց մտքերի ողջ ընթացքը կարող է փոխվել, այնպես, որ նրանք այլևս հաճույք չեն ստանա մեղքից, այլ կատեն այն և կխուսափեն նրանից:YRPArm 142.2

    Փոքր երեխաները, ինչպես նաև պատանիները, օգուտ կքաղեն այս հրահանգներից, և այդպիսով հեշտացնելով փրկության գործը’ ուսու-ցիչները կստանան այնքան մեծ օրհնություններ, որքան աշակերտները: Աստծո Սուրբ Հոգով կտպավորվեն դասերը երեխաների ընկալունակ մտքերում, և նրանք կկառչեն աստվածաշնչյան ճշմարտություններին նրանց պարզության մեջ: Եվ Տերն այս երեխաներին ավետարանչության մեջ փորձառություն կտա, Նա նրանց գաղափարներ կառաջարկի, որ նույնիսկ ուսուցիչները չեն ունեցել: Ճիշտ կրթված երեխաները կլինեն ճշմարտության վկաներ: Խորհուրդներ ծնողներին, ուսուցիչներին և աշակերտներին, 169, 170:YRPArm 142.3

    Աշխատեք այնպես, ինչպես կաշխատեիք ձեր սեփական կյանքի համար’ փրկելու երեխաներին այս կյանքի աղտոտված, այլասերված ազ-դեցությունից և այդ ապականության մեջ խորտակվելուց: Ուղեցույց երեխաների համար, 309:YRPArm 142.4

    Պետք է ընտրել այնպիսի ուսուցիչ, ով կսովորեցնի երեխաներին Աստծո Խոսքի ճշմարտությունները, որոնք այնքան կարևոր են այս վերջին օրերի համար, և շատ կարևոր է, որ նրանք դա հասկանան: Մեծագույն քննությունը մոտենում է, որը վերաբերելու է Աստծո պատվիրաններին հնազանդ կամ անհնազանդ լինելուն: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հուլիսի 2:YRPArm 142.5