Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄՏԱՀՈԳՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՅԻՍ 7

    Դեն մի գցիր ինձ Քո երեսից և Քո Սուրբ Հոգին մի վեր առ ինձանից: Դարձյալ տուր ինձ Քո փրկության ուրախությունը և կամավոր հոգով հաստատիր ինձ: Ապա անօրեններին կսովորեցնեմ Քո ճանապարհները, և մեղավորները հետ կդառնան Քեզ մոտ: Սաղմոս 51.11-13:YRPArm 138.1

    Ի՜նչ աղոթք է սա: Ակնհայտ է, որ մեղավորներին հարկավոր չէ վե-րաբերվել անտարբերությամբ. չէ՞ որ որ Տերը նայում է նրանց որպես Իր արյան գին: Ամեն տան մեջ, ուր կան դարձի չեկած մարդիկ, Տիրոջը ճանաչողների աշխատանքը պետք է լինի իմաստությամբ աշխատելը նրանց դարձի համար: Տերը վստահաբար կպարգևատրի ծնողների ջանքերը, որովհետև Նրա երկյուղով և սիրով նրանք փորձում են փրկել իրենց ընտանիքի անդամներին: Տեր Հիսուսն սպասում է, որպեսզի գթառատ լինի:YRPArm 138.2

    Այդ աշխատանքը պետք է սկսվի սրտից: «Որովհետև Դու պատարագ չես ուզում, եթե ոչ՝ ես կտայի Քեզ, և ողջակեզներին չես հավանում: Աստծո ընդունելի պատարագները կոտրված հոգին է. կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված» (Սաղմոս 51.16, 17): Այնուհետև թողեք, որ տան բոլոր անդամները հասկանան, որ աշխատանքը պետք է սրտից սկսվի: Սիրտը պետք է ենթարկվի Տիրոջը և զղջա Սուրբ Հոգու ստեղծարար, վերածնող զորության միջոցով: Գիտակցելով այս հզոր ներգործության օգնությունը՝ չպե՞տք է արդյոք ծնողներն ավելի մեծ եռանդով և սիրով աշխատեն իրենց երեխաների դարձի համար:YRPArm 138.3

    Տիրոջ խոստումն է. «Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, և մաքուր պիտի լինեք. ձեր բոլոր պղծություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ: Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ: Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և պիտի անեմ, որ Իմ օրենքների մեջ վարվեք և Իմ դատաստանները պահեք և նրանց կատարեք” (Եզեկիել 36.25-27):YRPArm 138.4

    Երբ Տիրոջ Հոգին աշխատում է ծնողների սրտի հետ, նրանց աղոթք-ներն ու արցունքները կբարձրանան առ Աստված, և նրանք եռանդագին կաղերսեն և երկնքից շնորհ և իմաստություն կստանան և կկարողանան աշխատել իրենց դարձի չեկած երեխաների համար: Երբ այս Հոգին կցուցաբերվի տանը, այն կմտնի նաև եկեղեցի, և նրանք, ովքեր տնային ավետարանիչներ են, կդառնան նաև Աստծո համագործակիցները եկե-ղեցում և աշխարհում: Այն հաստատությունները, որոնք հիմնել է Աստված, լիովին տարբեր ձև կունենան: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մարտի 14:YRPArm 138.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents