Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅՈՒՆ ՆՈՅեմբեր 23

    Որովհետև իրենց կարողության չափ, վկայում եմ, և կարողությունից էլ ավելի հոժար կամքով: Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտոնի ընծան և պաշտոնի հաղորդությունը’ սուրբերի համար, ընդունենք մենք: Բ Կորնթացիս 8.3, 4:YRPArm 344.1

    Հետզհետե իր սահմաններն ընդարձակող Ավետարանն ավելի մեծ նախապատրաստական աշխատանքներ էր պահանջում’ աջակցելու պատերազմին Քրիստոսի մահից հետո, և սա ողորմություն տալու օրենքն ավելի հրատապ կարիք դարձրեց, քան այն հրեական կառավարության ներքո էր: Այժմ Աստված պահանջում է ավելի շատ ընծաներ, քան եղել է աշխարհի որևէ ժամանակաշրջանում: Քրիստոսի սահմանած սկզբունքն այն է, որ նվերներն ու ընծաները լինեն համաչափ այն լույսին և օրհնություններին, որոնք մարդը վայելում է: Նա ասել է. «Այն ամենին, որ շատ տրվեց, նրանից շատ կուզվի» (Ղուկաս 12.48):YRPArm 344.2

    Քրիստոնեական դարաշրջանի օրհնություններն առաջին աշակերտ-ների կողմից պատասխանվում էին բարեգործության և առատաձեռ-նության գործերով: Քրիստոսի’ Իր աշակերտներին թողնելուց և երկինք համբարձվելուց հետո Սուրբ Հոգու հեղումն առաջնորդեց նրանց ինք-նամերժման և ինքնազոհության’ ուրիշների փրկության համար: Երբ Երուսաղեմում խեղճ սուրբերը մտահոգության մեջ էին, Պողոսը գրում է հեթանոս նորադարձներին բարեգործության վերաբերյալ և ասում. «Բայց ինչպես ամեն բանի մեջ ավելանում եք հավատով, և խոսքով, և գիտությունով, և ամեն ջանքով և ձեր սիրով դեպի մեզ, որպեսզի այդ շնորհքումն էլ ավելանաք» (Բ Կորնթացիս 8.7): Այստեղ բարեգործությունը դրվում է հավատի, սիրո և քրիստոնեական ջանքի կողքին:YRPArm 344.3

    Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են լինել լավ քրիստոնյաներ, և փակում են իրենց ականջներն ու սիրտը առատաձեռնությանն ուղղված Աստծո կոչերի դեմ, չարաչար մոլորության մեջ են: Կան մարդիկ, ովքեր լի են ճշմարտության հանդեպ մեծ սիրով և բառերի մակարդակում հետաքրքրված են գործի առաջընթացով, սակայն ոչինչ չեն անում այդ առաջընթացի համար: Նմանների հավատը մեռած է, եթե կատարյալ չի լինում գործերով: Աստված երբեք նման բան թույլ չի տվել, որ դարձի բերի մարդուն և թողնի նրան ագահության իշխանության տակ: Ռևյու ընդ Հերալդ, 1874թ. օգոստոսի 25:YRPArm 344.4