Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿԱՆԽԵԼ ՄՈԼԵՌԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՍՏՈՍ 16

    Արդ զգույշ կացեք ձեր անձերին և բոլոր հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց, որ արածեցնեք Աստծո եկեղեցին, որ Իր արյունով ստացավ: Որովհետև Ես գիտեմ, որ Իմ հեռանալուց հետո հափշտակող գայլեր կգան ձեր մեջ, որ հոտին չեն խնայի: Եվ հենց ձեզանից մարդիկ վեր կկենան, որ ծուռ բաներ կխոսեն, որ աշակերտներին իրենց հետևից քաշեն: Գործք առաքելոց 20.28-30:YRPArm 242.1

    Մոլեռանդությունը գլուխ կբարձրացնի հենց մեր շրջանում: Այնպիսի բնույթի մոլորություններ կգան, որ եթե հնարավոր լիներ, կշեղեին ընտր-յալներին: Եթե այդ դրսևորումներում ընդգծված անհետևողականությունն ու կեղծ խոսքերը նկատելի լինեին, Մեծագույն Ուսուցչի շուրթերից դուրս եկած խոսքերի կարիքը չէր լինի: Այդ նախազգուշացումը մեզ տրվել է, որովհետև շատ և բազմազան վտանգներ են ելնելու:YRPArm 242.2

    Վտանգի ազդանշանը տալու պատճառն այն է, որ Աստծո Հոգու լու-սավորությամբ ես կարող եմ տեսնել այն, ինչ իմ եղբայրները չեն տար-բերակում: Ինձ համար դրական անհրաժեշտություն չէ մատնանշել մոլորության այս բոլոր յուրահատուկ փուլերը, որոնք նրանք պետք է կանխարգելեն: Ինձ բավական է ասել ձեզ. Զգոն եղեք և որպես հավա-տարիմ ժամապահներ’ պահպանեք Աստծո հոտը առանց խտրականության բոլոր նրանց ընդունելուց, ովքեր հայտարարում են, թե իրենք խոսում են Տիրոջից: Եթե մենք աշխատում ենք զգացմունքների հուզականություն ստեղծելու համար, պետք է ունենանք այն ամենն, ինչ ցանկանում ենք, և ավելին, քան մենք հավանաբար կարող ենք իմանալ, թե ինչպես տիրապետել: Հանգիստ և հստակ կերպով «Քարոզեք Խոսքը»: Մենք չպետք է դիտարկենք հուզմունք ստեղծելը որպես մեր գործ:YRPArm 242.3

    Միայն Աստծո Սուրբ Հոգին կարող է ստեղծել առողջ խանդավա-ռություն: Թող Աստված աշխատի, և թող մարդը հանգիստ քայլի Նրա առաջ’ դիտելով, սպասելով, աղոթելով, նայելով Հիսուսին ամեն րոպե, առաջնորդվելով և ղեկավարվելով թանկագին Հոգով, Ով լույս է և կյանք: Ընտիր լուրեր 2.16, 17: YRPArm 242.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents