Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 17

    ... Ջանալով Հոգու միաբանությունը պահել խաղաղության կապով: Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես կոչվեցիք էլ ձեր կոչումի մեկ հույսի մեջ: Եփեսացիս 4.3, 4YRPArm 85.1

    Սուրբ Հոգին կաշխատի նվիրյալների հետ, քանի որ դա է Աստծո նպատակը: Աստված դուռ է բացել երկնքի և երկրի միջև, որը ոչ մի ուժ չի կարող փակել: Նա կոչ է անում յուրաքանչյուր մարդու լինել մաքուր, սուրբ, սրբագործված, որպեսզի այս ժամանակի համար գործն ավարտին հասցվի: Երբ Աստծո ժողովուրդն Աստծո և միմյանց հետ պատշաճ հարաբերություններ է ունենում, Սուրբ Հոգու լիարժեք հեղում է լինում ամբողջ մարմնի ներդաշնակ համադրության համար:YRPArm 85.2

    Ոչինչ այնքան տեսանելիորեն չի թուլացնում եկեղեցին, ոչինչ այնպիսի ուժով չի պատերազմում Քրիստոսի և ճշմարտության դեմ, որքան պառակտումն ու վեճերը: «Ուրեմն իրենց պտուղներից ճանաչեք նրանց” (Մատթեոս 7.20): «Մի՞թե մի աղբյուր նույն ակնից քաղցր և դառը ջուր կբխի: Մի՞թե կարելի է, եղբայրներս, որ թզենին ձիթապտուղ բերի, կամ որթը՝ թուզ. Այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել: Ո՞վ է ձեզանում իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գոր-ծերն իմաստության հեզությունով» (Հակոբոս 3.11-13):YRPArm 85.3

    «Նրա համար հաստատեք թուլացած ձեռները և տկարացած ծնկները, և ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի: Հետևեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրան ոչ ոք Տիրոջը չի տեսնի: Զգույշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառն արմատ վեր չբուսնի և նեղություն տա, և նրանով շատերը պղծվեն» (Եբրայեցիս 12.12-15): Քանի դեռ այս աշխարհում ենք, պետք է կապված լինենք միմյանց: Առհասարակ մարդիկ կապված և միահյուսված են իրար: Որպես քրիստոնյաներ՝ մենք մեկս մյուսի անդամներն ենք: Տերն է մեզ այդպիսին ստեղծել, և երբ գալիս են հիասթափությունները, մենք չպետք է վատը մտածենք մեկս մյուսի մասին: Մենք ընդհանուր մարմնի առանձին անդամներն ենք: Անօգնական և հիասթափված՝ մենք կռիվ ենք տալիս կյանքի պայքարում, և Տերը մեզ դարձրել է Իր որդիներն ու դուստրերը, ում Նա կոչում է Իր ընկերներ և կոչ է անում օգնել միմյանց: Սա պետք է լինի մեր քրիստոնեական աշխատանքի գործնական մասը: Ժամանակների նշանները, 1900թ. փետրվարի 7:YRPArm 85.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents