Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ՀՈԳՈՒ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՇԱՐՆԵՐ ՆՈՅեմբեր 2

    Եվ առավել ևս շատանում էին Տիրոջ հավատացյալները, և եղավ մի բազմություն մարդկանց և կանանց: Մինչև որ հիվանդներին հանում էին հրապարակները, և իրենց պատգարակներով և մահիճներով այնտեղ էին դնում, որ Պետրոսը անցնելիս, գոնե նրա շուքը նրանցից մեկի վրա ընկնի: Գործք առաքելոց 5.14, 15:YRPArm 323.1

    Իր աշակերտներին ուղղված Քրիստոսի վերջին խոսքերն էին. «Գնացեք բոլոր աշխարհ, Ավետարանը քարոզեք ամեն արարածի” (Մարկոս 16.15): Եվ տարածելով Իր ձեռքերը նրանց վրա օրհնությամբ’ Նա համբարձվեց երկինք՝ շրջապատված երկնային հրեշտակների զորքերով, ովքեր եկել էին Նրան ուղեկից լինելու դեպի Աստծո տուն Իր ճանապարհին: Իր աշակերտներին ուղղված Նրա վերջին հանձնարարությունը նրանց դարձրեց գործակալներ, ում միջոցով բարի լուրի Ավետարանը պետք է հասներ բոլոր ազգերին: Սա Քրիստոսի վերջին կամքն ու կտակն էր Իր հետևորդներին, ովքեր քայլում էին Իր հետ Իր երկրային ծառայության տարիների ընթացքում, և նրանց, ովքեր կհավատային Իրեն նրանց խոսքերով: Նրա առաջին գործը երկնքում ներդաշնակ էր Իր վերջին հանձնարարությանը երկրի վրա, որովհետև Նա աշակերտների վրա ու-ղարկեց Հոր խոստումը: Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին հեղվեց աղոթող աշակերտների վրա, և նրանք ուր որ գնում էին, բոլորին վկայում էին Նրա աղբյուրի մասին:YRPArm 323.2

    Ավետարանչական հոգու հեղումն անսահմանափակ էր, և աշակերտ-ները վկայեցին խաչված և հարություն առած Փրկչի մասին, հանդիմանեցին աշխարհին մեղքի, արդարության և գալիք դատաստանի համար: Նրանք անում էին ճիշտ այնպես, ինչպես հանձնարարել էր իրենց հարու-թյուն առած Տերը: Սկսեցին Ավետարանը հրապարակել Երուսաղեմում, հենց այն վայրում, որտեղ տիրում էր ամենախորը նախապաշարմունք, որտեղ խառնաշփոթ գաղափարներն էին գերակշռում Նրա վերաբերյալ, Ով խաչվել էր որպես ոճրագործ: Երեք հազար հոգի ընդունեցին լուրն ու դարձի եկան: Նրանք չվախեցան հալածանքներից, բանտարկություններից ու մահից, այլ շարունակեցին համարձակությամբ խոսել ճշմարտության խոսքը’ հրեաների առաջ դնելով Քրիստոսի գործը, առաքելությունն ու ծառայությունը, Նրա խաչելությունը, հարությունն ու համբարձումը, և ամեն օր նոր հավատացյալներ էին միանում Տիրոջը՝ և’ տղամարդիկ, և’ կանայք: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. նոյեմբերի 6:YRPArm 323.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents