Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՕԺՏՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԿԱՆԵՐ ԼԻՆԵՆ ՀՈՒԼԻՍ 25

    Ջանք արա, որ քո անձն ընտիր կանգնեցնես Աստծո առաջ իբր մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես: Բ Տիմոթեոս 2.15:YRPArm 219.1

    Թող որ ուսուցիչներն ու ուսանողները հնարավորություն փնտրեն իրենց խոսակցություններում վկայելու Քրիստոսին: Նման վկայությունը շատ ավելի արդյունավետ կլինի, քան շատ քարոզներ:YRPArm 219.2

    Ուսանողնե'ր, դարձրեք ձեր ուսանողական կյանքը հնարավորինս կատարյալ: Դուք ճանապարհով միայն մեկ անգամ կանցնեք, իսկ ձեզ տրված հնարավորությունները շատ թանկ են: Դուք ոչ միայն պետք է սովորեք, այլ նաև կիրառեք Քրիստոսի դասերը: Կրթություն ստանալիս դուք հնարավորություն ունեք ասելու Աստծո Խոսքի հրաշալի ճշմարտու-թյունների մասին: Բարելավեք յուրաքանչյուր նման հնարավորությունը: Աստված կօրհնի այս կերպ ծախսած յուրաքանչյուր րոպեն: Պահպանեք ձեր պարզությունն ու հոգիների նկատմամբ սերը, և Տերը կառաջնորդի ձեզ ապահով արահետներ: Այն հարուստ փորձառությունը, որ դուք ձեռք կբերեք, կունենա շատ ավելի մեծ արժեք, քան ոսկին, արծաթն ու թանկարժեք քարերը:YRPArm 219.3

    Դուք չգիտեք, թե ապագայում ինչ պաշտոնի կկանչվեք: Աստված կարող է օգտագործել ձեզ, ինչպես օգտագործեց Դանիելին’ տանելու ճշմարտության գիտությունը երկրի հզորագույն տերություններին: Հերթը ձերն է ասելու, թե արդյո՞ք դուք կունենաք հմտություն և գիտություն’ անելու այս գործը: Աստված կարող է ձեզ հմտություն տալ ձեր գիտելիքները կիրառելու գործում: Նա կարող է օգնել ձեզ հարմարվելու ուսման այն ոլորտին, որն ուսումնասիրում եք: Դարձրեք ձեր առաջին հետաքրք-րությունը տեր դառնալ ճշմարիտ, ազնիվ և վեհացնող սկզբունքների: Աստված կամենում է, որ վկայեք Իր մասին: Նա չի ուզում, որ դուք հանգիստ նստեք, ուզում է, որ շարժվեք Իր պատվիրաններով:YRPArm 219.4

    Քրիստոսը ցանկանում է յուրաքանչյուր ուսանողի օգտագործել որպես Իր գործընկեր: Դուք պետք է համագործակցեք Նրա հետ, Ով տվեց Իր կյանքը ձեզ համար: Ի՜նչ առատ օրհնություններ կիջնեն մեր դպրոցի վրա, եթե ուսուցիչներն ու ուսանողները կենտրոնացնեն իրենց սրտերը, մտքերը, հոգին և ուժը Աստծո ծառայության վրա որպես Նրան օգնող ձեռքեր: Դուք կդառնաք այդ օգնող ձեռքը, եթե հանձնեք ձեզ Նրա պահպանությանը: Նա ձեզ կառաջնորդի ապահովաբար և կօգնի ուղիղ արահետներ հարթել ձեր և ուրիշների համար: Նա ձեզ կտա իմաստու-թյուն, գիտություն և համապատասխանություն լիարժեք ծառայության համար: Խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին, 554, 555:YRPArm 219.5