Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԻՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ հոկտեմբեր 25

    Եվ նրանք աղոթք անելիս’ շարժվեց այն տեղը, ուր որ ժողովված էին, և ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, և Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ: Գործք առաքելոց 4.31:YRPArm 314.1

    Առաքյալների օրերում Հոգու հեղումն «առաջին անձրևն» էր, և արդ-յունքը փառահեղ էր: Սակայն «վերջին անձրևն» ավելի առատ է լինելու: Ո՞րն է այս վերջին օրերին ապրողներին տրված խոստումը: «Հետ դարձեք ամրոցը, ով հույսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թե կրկնապատիկ եմ վճարելու քեզ” (Զաքարիա 9.12): «Խնդրեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակ. Տերը կայծակներ է շինում, և անձրև ու տարափ կտա նրանց, ամեն մեկին խոտ’ իր ագարակում” (Զաքարիա 10.1):YRPArm 314.2

    Քրիստոսը հայտարարեց, որ Հոգու աստվածային ազդեցությունը պետք է լիներ Իր հետևորդների հետ մինչև վերջ: Սակայն ոմանք այս խոստումը հավուր պատշաճի չեն գնահատում, դրա իրականացումը չի գիտակցվում ինչպես հարկն է: Կարող եք ունենալ ուսում, տաղանդներ, ճարտասանություն, բնական կամ ձեռքբերովի ձիրքեր, սակայն առանց Աստծո Հոգու ներկայության ոչ մի սիրտ չի զգացվի, ոչ մի մեղավոր չի շահվի Քրիստոսի համար: Երբ Քրիստոսի աշակերտները կապված են Նրա հետ, երբ Հոգու պարգևները նրանցն են, նույնիսկ նրանցից ամենաաղքատն ու անկիրթը զորություն կունենա սրտերի վրա: Աստված դարձնում է նրանց տիեզերքի մեծագույն ներգործության ուղիներ:YRPArm 314.3

    Ինչպես այն օրերին աշակերտներին տրվեց աստվածային շնորհը’ Սուրբ Հոգու զորությունը, այնպես էլ այսօր կտրվի բոլոր նրանց, ովքեր այն փնտրում են: Միայն այս զորությունը կարող է մեզ իմաստուն դարձնել փրկության համար և համապատասխանեցնել մեզ երկնքի պալատներին: Քրիստոսը կամենում է մեզ տալ օրհնություն, որը մեզ սուրբ կդարձնի: «Այս բաները խոսեցի ձեզ հետ», ասում է Նա, «որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (Հովհաննես 15.11): Ուրախությունը Սուրբ Հոգում բժշկող է, կենարար: Տալով Իր Հոգին’ Աստված տալիս է մեզ Իրեն’ աստվածային ազդեցության աղբյուրը’ աշխարհին առողջություն և կյանք պարգևելու համար: Ժամանակների նշանները, 1910թ. մարտի 15:YRPArm 314.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents