Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈՒՆԻՍ—ՀՈԳՈՎ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ

    ԵՐԿՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ Հունիս 1

    Որովհետև մարդու Որդին եկավ, որ որոնի և ապրեցնի կորածին: Ղուկաս 19.10:YRPArm 164.1

    Յուրաքանչյուր ոք, ով հավատում է Քրիստոսին որպես անձնական Փրկիչ, պարտավորվում է Աստծո առաջ լինել մաքուր և սուրբ, լինել հոգևոր գործիչ’ ձգտելով փրկել կորածներին: Եվ ամենևին կապ չունի’ նրանք մե՞ծ են, թե՞ փոքր, հարո՞ւստ, թե՞ աղքատ, կապվա՞ծ, թե՞ ազատ: Երկրագնդի ամենավեհ աշխատանքը կորածներին որոնելն ու փրկելն է, ում համար Քրիստոսը վճարեց Իր սեփական արյան չափազանց մեծ գինը: Յուրաքանչյուր ոք պետք է ակտիվ ծառայություն մատուցի, և նրանք, ովքեր օրհնվել են լույսով, սակայն չեն տարածում այն ուրիշների վրա, կկորցնեն այն առատ օրհնությունը, որը հեղվել է իրենց վրա, քանի որ նրանք մերժում են Աստծո Խոսքում հստակորեն մատնանշված սուրբ պարտականությունը: Քանի որ անհավատարիմների լույսը պակասում է, նրանց հոգին հայտնվում է վտանգի մեջ, և այն մարդիկ, ում համար նրանք փայլող լույս պետք է լինեին, չեն ստանում այն աշխատանքը, որն Աստված նախատեսել էր: Այդպիսով, չփնտրված ոչխարները հետ չեն բերվում հոտ:YRPArm 164.2

    Աստծո գործը կախված է մարդկանցից, և նրանք պետք է լավագույնս կատարեն իրենց պարտականությունները, իսկ Նա կապահովի աճը: Եթե մարդը համագործակցի երկնային բանական էակների հետ, հազարավոր հոգիներ կփրկվեն: Սուրբ Հոգին նվիրյալներին ցույց կտա Հիսուսին, Ով կպաշտպանի նրանց յուրաքանչյուր հակամարտության ժամանակ, Ով կբարձրացնի և կզորացնի նրանց, Ով նրանց կդարձնի ավելին, քան նվաճողներ: Երբ երկու կամ երեք հոգի իրար հետ են’ միավորելու իրենց մտքերն ու վեր բարձրացնելու իրենց խնդրանքները, նրանց համար խոստումը հետևյալն է. «Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ” (Ղուկաս 11.9): «Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, էլ որքա՞ն ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են Նրանից» (համար 13): Տերը խոստացել է, որ որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն Իր անունով, Ինքն այնտեղ կլինի նրանց մեջ: Նրանք, ովքեր հավաքվում են աղոթքի համար, օծություն կստանան Սուրբից: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. հունիսի 30:YRPArm 164.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents