Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍՏԵՓԱՆՈՍ ՍեՊՏեՄԲեՐ 24

    Ստեփանոսն էլ, հավատով և զորությունով լցված, մեծ մեծ հրաշքներ և նշաններ էր անում ժողովրդի մեջ: Գործք առաքելոց 6.8:YRPArm 282.1

    Ստեփանոսը շատ ակտիվ էր Աստծո գործում և համարձակորեն հայտարարում էր իր հավատի մասին: «Եվ վեր կացան ոմանք այն ժո-ղովարանից, որ Լիբերտինացիների էր կոչվում, և Կյուրենացիներից և Աղեքսանդրացիներից և նրանցից, որ Կիլիկիայից և Ասիայից էին, և վի-ճաբանում էին Ստեփանոսի հետ: Եվ չէին կարողանում դեմ կենալ այն իմաստությանը և այն հոգուն, որով նա խոսում էր» (Գործք առաքելոց 6.9, 10): Մեծ ռաբբիների այս աշակերտները վստահ էին, որ հասարակական քննարկման ժամանակ լիովին պարտության կմատնեն Ստեփանոսին նրա ենթադրյալ տգիտության պատճառով: Սակայն նա ոչ միայն խոսեց Սուրբ Հոգու զորությամբ, այլև ողջ հավաքված ամբոխին ապացուցեց, որ ինքը ևս մարգարեների աշակերտ էր և գիտեր օրենքը: Նա վարպետորեն պաշտպանում էր այն ճշմարտությունը, որը դավանում էր, և ջախջախիչ պարտության մատնեց իր ընդդիմադիրներին:YRPArm 282.2

    Քահանաներն ու ղեկավարները, ովքեր ականատես եղան Ստեփանոսի ծառայությանն այցելած զորության հիանալի դրսևորումը, լցվեցին դառն ատելությամբ: Նրա ներկայացրած ծանրակշիռ ապացույցին տեղի տալու փոխարեն՝ նրանք վճռեցին լռեցնել նրա ձայնը’ մահվան մատնելով նրան: Նրանք որոշ դեպքերում կաշառում էին հռոմեական իշխանություններին՝ անցկացնելու այն գործերը, որտեղ հրեաներն իրենց ձեռքն էին վերցրել օրենքը և դատում, դատապարտում և պատժում էին բանտարկյալներին համաձայն իրենց ազգային սովորության: Ստեփանոսի թշնամիները չէին էլ կասկածում, որ կարող են իրականացնել այդ դատավարությունն իրենց անձերի համար անվտանգ կերպով: Նրանք այնուամենայնիվ վճռեցին ռիսկի գնալ և բռնեցին Ստեփանոսին և բերեցին Սինեդրիոնի առաջ դատի համար:YRPArm 282.3

    Երբ Ստեփանոսը դեմ առ դեմ կանգնած էր իր դատավորների առաջ՝ պատասխանելու համար աստվածահայհոյության մեղադրանքին, սուրբ ճառագայթում փայլատակեց նրա դեմքի վրա: «Եվ ատյանում նստողների ամենը, երբ որ մտիկ տվին նրան, նրա երեսը հրեշտակի երեսի նման տեսան” (համար 15): Նրանք, ովքեր բարձրացրեցին Մովսեսին, կարող էին բանտարկյալի դեմքին տեսնել միևնույն սուրբ լույսը, որը փայլում էր հին մարգարեի դեմքին: Աստծո ներկայութունը տեսարան էր, որը նրանք երբեք կրկին չէին տեսնի տաճարում, որի փառքը կորել էր հավիտյան: Շատերը, ովքեր տեսան Ստեփանոսի փայլուն դեմքը, դողացին և փակեցին իրենց դեմքերը, սակայն համառ անհավատությունն ու նախապաշարմունքը երբեք չերերացին: Մարգարեության Հոգին 3.294-296: YRPArm 282.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents