Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԶԳՈՒՇԱՑՆԵԼ ԱՊԱԳԱ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕԳՈՍՏՈՍ 18

    Եվ սուտ մարգարեներ էլ կային այն ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ էլ պիտի սուտ վարդապետներ լինեն, որ ներս կմտցնեն կորստական հերձվածողություններ. և ուրանալով այն Տիրոջը, որ իրենց գնեց, իրենց վրա շուտահաս կորուստ կբերեն: Բ Պետրոս 2.1:YRPArm 244.1

    Ապագայում ամեն տեսակի մոլորություն կբարձրանա, և մենք մեր ոտքերի տակ ամուր հողի կարիք կունենանք: Մենք ամուր սյուներ ենք ցանկանում մեր կառույցի համար: Նույնիսկ մեկ գնդասեղ չպետք է հե-ռացվի նրանից, ինչ Տերը հիմնադրել է: Թշնամին կբերի կեղծ տեսու-թյուններ, օրինակ, այն տեսությունը, որ սրբարան գույություն չունի: Սա այն կետերից մեկն է, որից կսկսվի հավատից շեղումը: Որտե՞ղ մենք պետք է ապահովություն գտնենք, եթե ոչ այն ճշմարտությունների մեջ, որոնք Տերը տվել է վերջին 50 տարիների ընթացքում:YRPArm 244.2

    Ես ուզում եմ ձեզ ասել, որ Քրիստոսը կենդանի է: Նա մեզ համար միջնորդություն է անում, և Նա կփրկի բոլոր նրանց, ովքեր հավատով կգան Իր մոտ և կհնազադնվեն Իր ուղղորդմանը: Սակայն հիշեք. Նա չի ցանկանում, որ դուք ձեր ուժերը ծախսեք ձեր եղբայրներին քննադատելու վրա: Մասնակցեք ձեր սեփական հոգու փրկության գործին: Արեք այն գործը, որն Աստված է տվել ձեզ: Դուք այնքան բան կգտնեք անելու, որ այլևս ուրիշներին քննադատելու հակում չեք ունենա: Օգտագործեք խոսքի տաղանդն օգնելու և օրհնելու համար: Եթե դուք անեք այն գործը, որն Աստված է ձեզ հանձնարարել, դուք լուր կունենաք տարածելու և կհասկանաք՝ ինչ ասել է Հոգով սրբագործում:YRPArm 244.3

    Մի կարծեք, թե սատանան ձեռքերը ծալած նստած է: Մի կարծեք, թե նրա բանակը պասիվ է: Նա և նրա գործակալներն այսօր երկրի վրա են: Մենք պետք է հագնենք Աստծո ողջ սպառազինությունը: Անելով ամեն ինչ՝ մենք պետք է կանգնենք դիմավորելու իշխանություններին, զորու-թյուններին և հոգևոր չարություններին բարձր տեղերում: Եվ եթե մենք կրում ենք երկնային սպառազինությունը, կզգանք, որ թշնամու հարձա-կումները իշխանություն չունեն մեզ վրա: Աստծո հրեշտակները կլինեն մեր շուրջը մեզ պաշտպանելու համար: Ես ունեմ Աստծո հավաստիացումը, որ այդպես է լինելու:YRPArm 244.4

    Իսրայելի Տեր Աստծո անունից ես ձեզ խնդրում եմ գալ Տիրոջն օգնու-թյան հզոր ուժերի դեմ: Եթե դուք դա անեք, ձեր կողքին ուժեղ Օգնական կունենաք, անձնական Փրկիչ: Դուք կծածկվեք նախախնամության վա-հանով: Աստված ճանապարհ կհարթի ձեզ համար, այնպես որ երբեք չեք հաղթվի թշնամուց: Ռևյու ընդ Հերալդ, 1905թ. մայիսի 25:YRPArm 244.5