Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՓԱԿՄԱՆ ԽՈՍՔ ՕԳՈՍՏՈՍ 29

    Որովհետև ես արդեն նվիրվում եմ, և իմ բաժանվելու ժամանակը հասած է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատը պահեցի, այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրը’ արդար Դատավորը. և ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին Նրա հայտնությունը։ Բ Տիմոթեոս 4.6-8:YRPArm 255.1

    Ես չեմ ակնկալում երկար ապրել: Իմ գործը համարյա կատարված է: Ասացեք երիտասարդներին, որ ես կամենում եմ, որպեսզի իմ բառերը նրանց այնպես քաջալերեն, որ առավել գրավիչ լինեն երկնային մտքի համար, և որ նրանց ազդեցությունն ուրիշների վրա լինի ամենաազնվացնողը:YRPArm 255.2

    Մի գիշեր ես ընտրում և մի կողմ էի դնում այն բոլոր գրքերը, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս երիտասարդությանը: Մենք նրանց համար պետք է ընտրենք գրքեր, որոնք կխրախուսեն նրանց ազնիվ կյանքի և կառաջնորդեն դեպի Խոսքի բացումը: Սա ինձ ներկայացվել է անցյալում, և ես կարծեցի, թե այն ձեզանից ավելի շուտ կստանամ և կապահովագրեմ: Մենք չենք կարող երիտասարդներին անարժեք գրքեր առաջարկել: Մտքի և հոգու համար օրհնություն հանդիսացող գրքերի կարիք կա: Այս բաներին շատ քիչ ուշադրություն է դարձվում, այդ պատճառով մեր ժողովուրդը պետք է ծանոթանա այն ամենի հետ, ինչի մասին խոսում եմ:YRPArm 255.3

    Չեմ կարծում, որ ավելի շատ վկայություններ կունենամ մեր ժողովրդի համար: Հաստատուն մտքի տեր մեր տղամարդիկ գիտեն, թե ինչն է լավ գործը բարձրացնելու և կառուցելու համար: Սակայն Աստծո սերը սրտերում’ նրանք պետք է ավելի ու ավելի խորն ուսումնասիրեն Աստծո բաները: Ես շատ անհանգստացած եմ, որ մեր երիտասարդներն ունենան ընթերցանության պատշաճ դասաժամ, այնուհետև այն կստանան նաև ծեր մարդիկ: Մենք մեր աչքերը պետք է պահենք ճշմարտության կրոնական գրավչության վրա, պետք է մեր միտքն ու ուղեղը բաց պահենք Աստծո Խոսքի ճշմարտությունների համար: Սատանան գալիս է այն ժամանակ, երբ մարդիկ անտեղյակ են: Մենք չպետք է բավարարվենք նրանով, որ նախազգուշացման լուրն արդեն մեկ անգամ հնչել է: Մենք այն պետք է հնչեցնենք կրկին ու կրկին: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. ապրիլի 15:YRPArm 255.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents