Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿՐԵԼՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՍԱԿԸ դեկտեմբեր 19

    Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի: Հայտնություն 2.11:YRPArm 371.1

    «Ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» բառերն այս խոստումներից հետո ազդու կարևորությամբ դիմում են Աստծո զավակներին: Մեր իսկ հավիտենական շահի համար է, որ իմա-նանք և հասկանանք, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին: Եվ մենք պետք է ջանասիրաբար որոնենք լույս և գիտություն, որպեսզի անտեղյակ չմնանք այն ամենից, ինչ Աստված հրամայել և խոստացել է Իր թանկագին Խոսքում: Մեր հոգիները կա'մ կփրկվեն, կա'մ կկորչեն, և մենք ջերմեռանդությամբ պետք է հարցնենք. «Ի՞նչ պետք է անեմ ես հավիտե-նական կյանքը ձեռք բերելու համար”: Կյանքը շատ կարճ է, և անհրաժեշտ է այդ կարճ կյանքն ապրել Աստծո օրենքի հետ ներդաշնակ, որը նաև տիեզերքի օրենքն է: Մենք պետք է ականջ ունենանք լսելու և սիրտ՝ հասկանալու համար, թե ինչ է ասում Հոգին եկեղեցիներին:YRPArm 371.2

    Աստծո հրեշտակները, Աստծո կամքն իմանալուց զատ, ավելի բարձր իմացության չեն հասնում, և դա նրանց մեծագույն ուրախությունն է՝ կատարել երկնային Հոր կատարյալ կամքը: Ընկած մարդն ունի Աստծո կամքին տեղեկանալու առավելությունը: Քանի դեռ մեզ տրված է փորձ-նական ժամանակ, մենք պետք է առավելագույնս օգտագործենք մեր ունակությունները, որպեսզի դառնանք այն, ինչ հնարավոր է: Եվ մինչ մենք ջանք ենք անում՝ հասնելու իմացության բարձր չափանիշին, պետք է զգանք Աստծուց մեր կախվածությունը, քանի որ առանց Նրա շնորհի մեր ջանքերը չեն կարող երկարաժամկետ օգուտ բերել: Քրիստոսի շնորհի միջոցով է, որ մենք կարող ենք հաղթողներ դառնալ: Նրա արյան ար-ժանիքներով մենք պետք է լինենք նրանց շարքում, ում անունները չեն ջնջվի կյանքի գրքից:YRPArm 371.3

    Նրանք, ովքեր վերջնական հաղթողներ են, կունենան Աստծո կյանքի հետ զուգահեռ քայլող կյանք և կկրեն հաղթողի պսակը: Երբ նման մեծ և հավիտենական պարգևը մեզ է սպասում, մենք պետք է ընթացքն անցնենք համբերությամբ’ նայելով Հիսուսին’ մեր հավատի Զորագլխին և Կատարողին: Ժամանակների նշանները, 1891թ. հունիսի 15: YRPArm 371.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents