Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՕԳՈՍՏՈՍ—ՀՈԳՈՒՑ ՆԵՐՇՆՉՎԱԾ

    ՏՐՎԱԾ ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉՄԱՄԲ ՕԳՈՍՏՈՍ 1

    Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության և հանդիմանության և ուղղելու և արդարություն խրատելու համար: Բ Տիմոթեոս 3.16:YRPArm 227.1

    Աստվածաշունչը որպես իր հեղինակ մատնանշում է Աստծուն, թեև այն գրվել է մարդու ձեռքով, և իր տարբեր գրքերի բազմազան ոճով այն ներկայացնում է տարբեր գրողների բնութագիրը: Հայտնված ճշմարտու-թյունները բոլորն «աստվածաշունչ են», թեև արտահայտված են մարդ-կանց բառերով: Անսահմանն Իր Սուրբ Հոգով լույս է սփռել Իր ծառաների մտքերի և սրտերի վրա: Նա տվել է երազներ և տեսիլքներ, նշաններ և պատկերներ, և նրանք, ում այդ կերպ բացահայտվել է ճշմարտությունը, մարմնավորել են մտքերը մարդկային լեզվով:YRPArm 227.2

    Տասը պատվիրաններն ասվել են Իր’ Աստծո կողմից և գրվել են Նրա սեփական ձեռքով: Դրանք աստվածային, և ոչ թե մարդկային ծագում ունեն: Բայց Աստվածաշունչը մարդկային լեզվով արտահայտված իր աստվածատուր ճշմարտություններով ներկայացնում է աստվածայինի և մարդկայինի միաբանություն: Նման միաբանություն կար Քրիստոսի էության մեջ, Ով Աստծո և մարդի Որդի էր: Այսպիսով Աստվածաշնչի, ինչ-պես նաև Քրիստոսի համար ճիշտ է, որ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ” (Հովհաննես 1.14):YRPArm 227.3

    Աստվածաշնչի գրքերը, որոնք տարբեր դարերում գրել են մարդիկ, ովքեր մեծապես տարբերվել են միմյանցից իրենց դիրքով, զբաղմունքով, մտավոր և հոգևոր շնորհներով, հույժ տարբեր են իրարից ինչպես ոճով, այնպես էլ լուսաբանվող թեմաներով: Նրա հեղինակներն արտահայտման տարբեր ձևեր են օգտագործում. հաճախ միևնույն ճշմարտությունը մեկն ավելի ցայտուն կերպով է ներկայացնում, քան մյուսը: Քանի որ գրողներն այս կամ այն նյութը ներկայացնում են տարբեր տեսանկյուններից, անուշադիր, նախապաշարված կամ մակերեսորեն ընթերցողը կարող է անհամաձայնություն և հակասություն տեսնել այնտեղ, ուր խոհուն, բարեպաշտ ու խորաթափանց ուսումնասիրողին բացահայտվում է նրա հիմքում ընկած լիակատար ներդաշնակությունը: Մեծ պայքար, v, vi:YRPArm 227.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents