Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԻՄԱՆԱԼՈՎ ԱՆՀԱՅՏԸ ապրիլ 8

    Որովհետև մարդկանցից ո՞վ գիտի մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է. այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո Հոգին։ Ա Կորնթացիս 2.11:YRPArm 108.1

    Հայտնությունը նոր բանի ստեղծում կամ գյուտ չէ, այլ ցուցադրում, թե ինչ էր փակված մարդկանցից մինչ դրա բացահայտումը: Ավետարանում պարունակվող մեծ և հավերժական ճշմարտությունները բացահայտվում են ջանասիրաբար ուսումնասիրելու և մեզ Աստծո առաջ խոնարհեցնելու արդյունքում: Աստվածային Ուսուցիչն առաջնորդում է ճշմարտության խոնարհ որոնողի միտքը, և Սուրբ Հոգու առաջնորդությամբ Խոսքի ճշմարտությունները բացահայտվում են նրան: Չի կարող լինել ավելի հստակ ու արդյունավետ գիտելիքի ճանապարհ, քան նման կերպ առաջնորդվելը: Փրկչի խոստումն էր. «Բայց երբ որ Նա’ ճշմարտության Հոգին կգա, Նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ” (Հովհաննես 16.13): Սուրբ Հոգու հեղման միջոցով է, որ մենք ունակ ենք հասկանալու Աստծո Խոսքը:YRPArm 108.2

    Սաղմոսերգուն գրում է. «Երիտասարդն ինչո՞վ իստակ կանի իր ճանապարհը’ Քո խոսքի պես զգուշանալով: Իմ բոլոր սրտով խնդրեցի Քեզ, թող մի տուր, որ Քո պատվիրաններից մոլորվեմ... Բաց արա իմ աչքերը, որ Քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.9-18):YRPArm 108.3

    Աստված հորդորում է մեզ որոնել ճշմարտությունն ինչպես թաքնված գանձ: Տերը բացում է ճշմարտության իրական փնտրողի ընկալումը, իսկ Սուրբ Հոգին հնարավորություն է տալիս նրան հասկանալու հայտնության ճշմարտությունը: Սա այն է, ինչ նկատի ունի սաղմոսերգուն, երբ ասում է, որ իր աչքերը բացվեն’ տեսնելու օրենքի հրաշքները: Երբ մարդը շատ է ցանկանում Հիսուս Քրիստոսի գերազանցությունը, միտքն իրավասություն է ստանում կառչելու ավելի լավ աշխարհի փառքին: Միայն աստվածային Ուսուցչի օգնությամբ մենք կարող ենք հասկանալ Աստծո Խոսքի ճշմարտությունները: Քրիստոսի դպրոցում մենք սովորում ենք լինել հեզ և խոնարհ, քանի որ մեզ տրված է աստվածավախության առեղծվածի ընկալումը:YRPArm 108.4

    Նա, Ով ներշնչել է Խոսքը, այդ Խոսքի իրական մեկնիչն էր: Քրիստոսը լուսաբանում էր Իր ուսմունքն’ Իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրելով բնության պարզ օրենքների և ծանոթ առարկաների վրա, որոնք նրանք ամեն օր տեսնում ու որոնց հետ գործ էին ունենում: Այդպիսով Նա նրանց մտքերն ուղղում էր բնականից դեպի հոգևորը: Շաբաթօրյա դպրոցի աշխատակից, 1909թ. դեկտեբերի 1:YRPArm 108.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents