Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ Է ՄԵԶ ՀՈՒՆՎԱՐ 24

    Հիսուսն էլ ասաց նրանց. Մի քիչ ժամանակ դեռ լույսը ձեզ հետ է, գնացեք, քանի որ լույսն ունեք, որ խավարը ձեզ չհասնի. և խավարումգնացողը չգիտի, թե ո՞ւր է գնում: Հովհաննես 12.35:YRPArm 30.1

    Հիսուսն ասում է. «Գնացեք, քանի որ լույսն ունեք, որ խավարը ձեզ չհասնի»: Հավաքեք ամեն ճառագայթ, բաց մի թողեք ոչ մեկը: Քայլեք լույսի մեջ: Կիրառեք ձեզ ներկայացված ճշմարտության յուրաքանչյուր պատվիրան: Ապրեք Աստծո բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքով, և այդպիսով կհետևեք Հիսուսին, ուր էլ որ Նա գնա: Երբ Տերը ներ-կայացնում է վկայություն վկայության հետևից, լույս լույսի հետևից, ինչո՞ւ են հոգիները վարանում քայլել լույսի մեջ: Ինչո՞ւ են մարդիկ մերժում լույսի ճանապարհով քայլել դեպի ավելի մեծ լույսը:YRPArm 30.2

    Տերը չի մերժում Սուրբ Հոգին տալ նրանց, ովքեր խնդրում են Իրենից: Երբ վստահությունը հասնում է գիտակցությանը, ինչո՞ւ չլսել և ուշադ-րություն չդարձնել Աստծո Հոգու ձայնին: Մեր յուրաքանչյուր երկմտանքով և դանդաղելով մենք մեզ դնում ենք այնպիսի իրավիճակի մեջ, որտեղից ավելի ու ավելի է դժվարանում երկնքի լույսն ընդունելը, և ի վերջո պարզվում է, որ անհնար է ականջ դնել հորդորներին ու զգուշացումներին: Մեղավորն ավելի ու ավելի հեշտությամբ է ասում. «Դու հիմա գնա, երբ որ ժամանակ ունենամ, կկանչեմ քեզ” (Գործք առաքելոց 24.25):YRPArm 30.3

    Ես գիտեմ նրանց սպասվող վտանգը, ովքեր հրաժարվում են քայլել այն լույսի մեջ, որ Աստված տալիս է: Նրանք իրենց վրա բերում են իրենց սեփական ճանապարհներին հետևելու, իրենց սեփական դատողությամբ վարվելու Աստծո թողտվության սարսափելի ճգնաժամը: Նրանց գիտակցությունը դառնում է ավելի ու ավելի քիչ դյուրընկալ: Աստծո ձայնն ավելի ու ավելի է հեռանում, և օրինախախտը մնում է իրեն պարուրած հափշտակությունների մեջ: Նա համառորեն ընդդիմանում է ցանկացած կոչի, արհամարհում է բոլոր հորդորներն ու խորհուրդները, հետ է դառնում իր փրկության համար արված յուրաքանչյուր նախապատրաստումից, և Աստծո լրաբերի ձայնը ոչ մի տպավորություն չի թողնում նրա մտքի վրա: Աստծո Հոգին այլևս նրա վրա զսպող ազդեցություն չի ունենում, և դատավճիռը կայացվում է՝ «Եփրեմը կուռքերին է փակել. թող տուր դրան» (Օվսե 4.17): Ինչքա՜ն խավար, չարագուշակ և համառ է նրա անկախությունը: Թվում է, թե նրա սիրտը պարուրել է մահվան անզգայությունը: Ահա այն գործընթացը, որի միջով անցնում է Սուրբ Հոգու գործը մերժող մարդը: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հունիսի 29: YRPArm 30.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents