Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՄԱՐՏ 31

    Սիրելիներ, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թե ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե, երբ որ Նա կհայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ է։ Ա Հովհաննես 3.2:YRPArm 99.1

    Քրիստոսը շուտով գալիս է երկնքի ամպերով, և մենք պետք է պատ-րաստ լինենք Նրան դիմավորելու, և չունենանք բծեր, կնճիռներ և նմա-նատիպ բաներ: Մենք հիմա’ պետք է ընդունենք Քրիստոսի հրավերը: Նա ասում է. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ: Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգս-տություն կգտնեք» (Մատթեոս 11.28, 29): Նիկոդեմոսին ուղղված Քրիս-տոսի խոսքերն այսօր մեզ համար գործնական նշանակություն ունեն. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել: Մարմնից ծնվածը մարմին է, և Հոգուց ծնվածը հոգի է: Մի զար-մացիր, որ ասացի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել: Քամին որտեղ ուզում է’ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս և որտե՞ղ է գնում. այսպես է ամեն Հոգուց ծնվածը» (Հովհաննես 3.5-8):YRPArm 99.2

    Աստծո վերափոխող ուժը պետք է լինի մեր սրտերում: Մենք պետք է ուսումնասիրենք Քրիստոսի կյանքը և ընդօրինակենք աստվածային Օրինակին: Մենք պետք է խորհենք Նրա բնավորության կատարելության շուրջ և վերափոխվենք Նրա պատկերին համապատասխան: Ոչ ոք չի կարող մտնել Աստծո արքայությունը, մինչև նրա կրքերը չճնշվեն, մինչև նրա սեփական կամքը չբերվի Քրիստոսի կամքի «գերության» մեջ:YRPArm 99.3

    Երկինքը զերծ է մեղքից, արատից և անմաքրությունից, և եթե մենք ապրենք այդպիսի մթնոլորտում, եթե նայենք Քրիստոսի փառքին, Նրա շնորհի և արդարության միջոցով կլինենք սրտով մաքուր, բնավորությամբ’ կատարյալ: Մենք չպետք է տրվենք հաճույքներին և զվարճանքներին, այլ պատրաստվենք այն փառահեղ տների համար, որ Քրիստոսը գնացել է մեզ համար պատրաստելու: Եթե մենք հավատարիմ ենք, փորձում ենք օրհնել մյուսներին, համբերությամբ բարի գործեր ենք կատարում, Իր գալուստի ժամանակ Քրիստոսը կպսակադրի մեզ փառքով, պատվով և անմահությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. ապրիլի 28: YRPArm 99.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents