Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 14

    Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ. լուծիր անիրավության կապանքները, բաց արա լուծի կոշկոռները. և ջարդվածներին ազատ թող տուր, և ամեն տեսակ լուծ կոտրեցեք: Այո, հացդ կտրիր տուր սովածին, և թափառական խեղճերին տար տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրու, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր: Եսայիա 58.6, 7:YRPArm 82.1

    Ճշմարտությունը, թանկագին ճշմարտությունը սրբագործում է իր ազդեցությամբ: Սուրբ Հոգու գործունեությամբ մարդու սրբագործումը Քրիստոսի բնության պատվաստումն է մարդու մեջ: Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհն է՝ բացահայտված բնավորության մեջ, և Քրիստոսի շնորհը, որն ակտիվ կիրառում է ստանում բարի գործերում: Այդպիսով բնավորությունն ավելի ու ավելի է կատարելագործվում, ստանում Քրիս-տոսի պատկերն արդարության և սուրբ ճշմարտության մեջ:YRPArm 82.2

    Աստվածային ճշմարտությունն ունի պահանջների լայն շրջանակ, որոնք ձգվում են մեկը մյուսի հետևից բարի գործերի մեկ գծով: Ավե-տարանի ճշմարտություններն իրարից անկախ չեն. իրար միավորվելով՝ դրանք կազմում են երկնային զարդերի մի գիծ, ինչպես Քրիստոսի անձ-նական աշխատանքում, և որպես ոսկե թելեր ձգվում են քրիստոնեական գործի և փորձի ողջ ընթացքում: Ընտիր լուրեր 3.198:YRPArm 82.3

    Իրեն Քրիստոսի հետևորդ հայտարարող յուրաքանչյուրի կողմից ցանկացած անուշադրություն, աղքատության և ընկճվածության մեջ գտնվող իրենց քույրերի և եղբայրների լուծը թեթևացնելու յուրաքանչյուր ձախողում գրանցվում է երկնքի գրքերում, ինչպես ցույց է տրվում Քրիստոսին ի դեմս Նրա սուրբերի: Ի՞նչ հատուցում կտա Տերը շատերին, շատ շատերին, ովքեր ներկայացրել են Քրիստոսի Խոսքն ուրիշներին, բայց հավատացյալ եղբոր նկատմամբ, ով միգուցե իրենցից ավելի քիչ բախտավոր և հաջողակ է եղել, քնքուշ կարեկցանք և հարգանք դրսևորելու գործում ձախողել են: Բարեկեցության ծառայություն, 210: Շատերն անբարենպաստ հանգամանքներում պայքարելիս կթողնեն իրենց եղբորն անօգնական, և այդ անելով՝ մի թանկագին հոգու մոտ տպավորություն կստեղծեն, թե այդպես Քրիստոսին են ներկայացնում: Նման բան չկա: Հիսուսը հարուստ էր, սակայն մեզ համար աղքատացավ, որպեսզի Իր աղքատության միջոցով մենք կարողանանք հարստանալ: Մեղավորին փրկելու համար Նա չխնայեց Իր սեփական կյանքը: Քրիստոսի սիրտը մշտապես հուզվում է մարդկային վշտից: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1270:YRPArm 82.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents