Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՓՈԽՎԱԾ ՀԱՆԴԵՐՁ հոկտեմբեր 15

    Բայց երբ որ թագավորը մտավ, որ բազմականներին մտիկ անի, այնտեղ մի մարդ տեսավ հարսանիքի հանդերձ չհագած: Եվ նրան ասաց. Ընկեր, ինչպե՞ս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունես, և նա պապանձվեց: Մատթեոս 22.11, 12:YRPArm 304.1

    Հանեք ձեր սովորական հագուստը և հագեք Քրիստոսի պատրաստած հարսանեկան հանդերձը: Այդ ժամանակ դուք կարող եք նստել երկնքում Քրիստոս Հիսուսի հետ: Աստված ընդունում է բոլոր նրանց, ովքեր Իր մոտ են գալիս այնպիսին, ինչպիսին կան, չեն բարձրացնում իրենց ինքնարդարությամբ, չեն փորձում արդարացնել ես-ը, չեն պահանջում արժանիքներ նրա համար, ինչն իրենք կոչում են բարի գործեր, չեն հպարտանում իրենց ենթադրյալ գիտելիքներով: Մինչ դուք քայլում և աշխատում էիք խոնարհությամբ և սրտի հեզությամբ, ձեզ համար աշխատանք է արվել, աշխատանք, որ միայն Աստված կարող էր անել: Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճու-թյան պես: Այդ հաճությունն է տեսնել ձեզ Քրիստոսում կենալիս, Նրա սիրո մեջ հանգչելիս:YRPArm 304.2

    Թող ոչինչ չգողանա ձեր հոգու խաղաղությունը, հանգստությունը, վստահությունը, որ դուք հենց հիմա ընդունված եք: Պահանջեք բոլոր խոստումները. բոլորը ձերն են, եթե համապատասխանեք նկարագրված պայմաններին: Ամբողջապես հանձնվելը, Քրիստոսի ճանապարհների ընդունումը Նրա սիրո մեջ կատարյալ հանգստի գաղտնիքն է:YRPArm 304.3

    Ո՞վ ունի մշտական հանգստություն: Այդ հանգստությունը գալիս է, երբ ողջ ինքնարդարացումը, եսասիրական տեսակետի բոլոր պատճառաբանությունները մի կողմ են դրվում: Ամբողջովին հանձնվելը, Աստծո ճանապարհների ընդունումը Նրա սիրո մեջ կատարյալ հանգստի գաղտնիքն է: Պետք է սովորել Նրա խոնարհությունն ու հեզությունը, նախքան կվերապրենք «ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.29) խոստման իրականացումը: Քրիստոսի սովորություն-ները յուրացնելով է, որ ես-ը վերափոխվում է, Նրա լուծը վերցնելով և սովորելով:YRPArm 304.4

    Կյանքը Քրիստոսին հանձնելը շատ ավելին է նշանակում, քան շատերը ենթադրում են: Աստված լիովին հանձնվելու կոչ է անում: Մենք չենք կարող ստանալ Սուրբ Հոգին, մինչև չկոտրենք այն բոլոր լուծերը, որոնք կապում են մեզ մեր բնավորության բացասական գծերին: Սրանք Քրիստոսի լուծը վերցնելուն և Նրանից սովորելուն խանգարող ամենամեծ խոչընդոտներն են: Չկա մեկը, ով շատ սովորելու կարիք չունի: Բոլորը պետք է կրթվեն Քրիստոսի դպրոցում: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. ապրիլի 25:YRPArm 304.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents