Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՄԵՐ ԱՆՈՒՆՆԵՐԸ’ ԳՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ԳՐՔՈՒՄ դեկտեմբեր 21

    Ով որ հաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի, և նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի և կդավանեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ: Հայտնություն 3.5:YRPArm 373.1

    «Ով որ հաղթում է” արտահայտությունը ցույց է տալիս, որ բոլորիս համար կա հաղթահարելու որևէ բան: Հաղթողը կհագնի Քրիստոսի ար-դարության սպիտակ հանդերձը, և նրա համար գրված է. «Եվ նրա անունը կյանքի գրքից չեմ ջնջի և կդավանեմ նրա անունն Իմ Հոր առաջ և Նրա հրեշտակների առաջ”: Օ՜, ինչպիսի առավելություն է հաղթող լինելը և մեր անունների’ Իր’ Փրկչի կողմից Հոր առաջ ներկայացված լինելը: Եվ երբ որպես հաղթողներ «սպիտակ հանդերձներ հագնենք», Տերը կընդունի մեր հավատարմությունն այնպես, ինչպես վաղ քրիստոնեական եկեղեցու օրերին: Նա ընդունեց այն «մի քանի անձանց Սարդեսի մեջն էլ, որ իրենց հանդերձները չկեղտոտեցրին» (Հայտնություն 3.4), և մենք էլ կքայլենք Նրա հետ սպիտակներով, որովհետև Նրա քավչարար զոհով մենք արժանի կհամարվենք:YRPArm 373.2

    Իմ թանկագին ընկերներ, հաշվի առնելով այս խրախուսիչ խոստում-ները’ որքա՜ն ջերմեռանդորեն մենք պետք է փորձենք կատարելագործել մեր բնավորությունը, որպեսզի կանգնենք Աստծո Որդու առաջ: Միայն նրանք, ովքեր կկրեն Նրա արդարության հանդերձները, կկարողանան տանել Նրա ներկայության փառքը, երբ Նա հայտնվի «զորությամբ և մեծ փառքով”:YRPArm 373.3

    Հաղթող լինելը շատ բան է նշանակում: Թշնամու և նրա գործակալների թակարդներին պետք է տոկունությամբ ընդդիմանալ: Յուրաքանչյուր վայրկյան մենք պետք է ուշադիր լինենք: Ոչ մի ակնթարթ չպետք է տե-սադաշտից կորցնենք Քրիստոսին և Նրա’ փորձության պահին փրկելու զորությունը: Մեր ձեռքը պետք է լինի Նրա ձեռքի մեջ, որպեսզի մեզ պահպանի Նրա զորությունը:YRPArm 373.4

    Ճշմարիտ Վկան հայտարարում է. «Ահա քո առաջ մի բացված դուռ դրի” (համար 8): Եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն սրտով, հոգով և ձայնով և սովորենք մոտենալ Նրան բաց դռան միջով’ հավատալով, որ կարող ենք ազատ գալ մեր խնդրանքներով, և որ Նա կլսի և կպատասխանի: Նրա’ օգնելու կարողությունը կենդանի հավատի միջոցով է, որով մենք զորություն կստանանք պայքարելու Տիրոջ ճակատամարտում հաղթանակի վստահ երաշխիքով: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հուլիսի 9: YRPArm 373.5