Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԵՂԻԱ ՍեՊՏեՄԲեՐ 12

    Եվ Եղիան մոտեցավ բոլոր ժողովրդին և ասաց. Մինչև ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վրա, եթե Եհովան է Աստվածը, Նրա հետևից գնացեք, և եթե Բահաղն է, նրա հետևից գնացեք, և ժողովուրդը նրան մի բան պատասխան չտվեց: Գ Թագավորաց 18.21:YRPArm 270.1

    Հորդանանի արևելքում գտնվող Գաղաադի սարերի մեջ Աքաաբի օրոք մի հավատի և աղոթքի մարդ էր ապրում, ում անվեհեր ծառայությունը կոչված էր ստուգելու Իսրայելում հավատուրացության արագ տարածումը: Ապրելով հռչակավոր քաղաքներից շատ հեռու, կյանքում ոչ մի բարձր պաշտոն չզբաղեցնելով’ Թեզբացի Եղիան, այնուամենայնիվ, մտավ իր առաքելության տակ’ վստահելով իր առաջ ճանապարհ հարթելու և իրեն առատ հաջողություն տալու Աստծո մտադրությանը: Հավատի և զորության խոսքը նրա շուրթերին էր, և նրա ողջ կյանքը նվիրված էր բարեփոխության գործին: Նրա ձայնն էր կանչում անապատում’ մեղքը հանդիմանելու և չարի հոսքը հետ մղելու համար: Եվ մինչ նա եկավ ժողովրդի մոտ որպես մեղքի հանդիմանող, նրա լուրն առաջարկեց Գաղաադի բալասանը մեղքով վարակված բոլոր այն հոգիներին, ովքեր ցանկանում էին բժշկվել:YRPArm 270.2

    Երբ Եղիան տեսավ, թե ինչպես է Իսրայելը գնալով խորանում կռա-պաշտության մեջ, նրա հոգին տրտմեց, և վրդովմունքը բորբոքվեց: Աստված մեծ բաներ է արել Իր ժողովրդի համար: Նա ազատել է նրանց գերությունից և տվել «հեթանոսների երկրները, ... որ Նրա պատվի-րանները պահեն և Նրա օրենքները կատարեն” (Սաղմոս 105.44, 45): Սակայն Եհովայի բարի ծրագրերն այժմ գրեթե մոռացվել էին: Անհավա-տությունն արագորեն բաժանում էր ընտրյալ ազգին իրենց զորության Աղբյուրից:YRPArm 270.3

    Տեսնելով այս հավատուրացությունը լեռան վրա գտնվող իր առանձնավայրից’ Եղիան ճնշվում էր վշտից: Հոգու տառապանքով նա Աստծուն խնդրում էր հետ պահել ժամանակին բարեպաշտ ժողովրդին իրենց չար ճանապարհից, այցելել նրանց դատաստանով, եթե կարիք լինի, որպեսզի նրանք ճշմարիտ լույսի ներքո տեսնեն իրենց հեռանալը երկնքից: Նա կամենում էր տեսնել նրանց ապաշխարելիս’ նախքան նրանց գործերն այնքան կչարանային, որ Տերը նրանց հիմնովին կոչնչացներ: Մարգարեներ և թագավորներ, 119, 120: YRPArm 270.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents