Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՈՉԻՆՉ ԱՎԵԼԻ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ դեկտեմբեր 15

    Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Ա Կորնթացիս 15.57:YRPArm 367.1

    Քրիստոնեական կյանքը մշտական հակամարտության կյանք է: Այն ճակատամարտ է ու երթ: Յուրաքանչյուր հնազանդության արարք, յու-րաքանչյուր ինքնամերժման քայլ, խիզախորեն հաղթահարված յուրա-քանչյուր փորձություն ու գայթակղություն փաստում են, որ մենք ևս մեկ քայլ առաջ ենք գնացել հավիտենական հաղթանակի ճանապարհին: Մարդու համար հույս կա: Քրիստոսն ասում է. «Ով որ հաղթում է, կտամ նրան, որ Ինձ հետ նստի Իմ աթոռի վրա, ինչպես Ես էլ հաղթեցի և նստեցի Իմ Հոր հետ Նրա աթոռի վրա” (Հայտնություն 3.21): Սակայն եկեք երբեք չմոռանանք, որ մեր սեփական ուժով արված ջանքերը միանգամայն անօգուտ են: Մեր ուժը թուլություն է, մեր դատողությունը’ անմտություն: Միայն մեր Նվաճողի անունով և զորությամբ մենք կարող ենք նվաճել: Երբ մենք ճնշվում ենք գայթակղությամբ, երբ ոչ քրիստոսանման ցանկությունները պայքարում են տիրական լինելու համար, եկեք ջերմեռանդ և համառ աղոթք բարձրացնենք երկնային Հորը Քրիստոսի անունով: Սա աստվածային օգնություն կբերի: Փրկագնողի անվամբ մենք կարող ենք հաղթանակ ձեռք բերել:YRPArm 367.2

    Տեսնելով մեղքի հանցավորությունը՝ մենք անօգնական ընկնում ենք խաչի առաջ’ ներում և ուժ խնդրելով, և այդժամ մեր աղոթքը լսվում ու պատասխանվում է: Նրանք, ովքեր իրենց աղոթքները ներկայացնում են Աստծուն Քրիստոսի անունով, Տերը նրանցից երբեք երես չի թեքի: Նա ասում է. «Ինձ մոտ եկողին Ես դուրս չեմ հանի» (Հովհաննես 6.37): «Նա մտիկ է տալիս խեղճերի աղոթքին” (Սաղմոս 102.17): Մեր օգնությունը գալիս է Նրանից, Ով Իր ձեռքում է պահում ամեն ինչ: Այն խաղաղությունը, որը Նա ուղարկում է, մեր հանդեպ ունեցած Իր սիրո երաշխիքն է:YRPArm 367.3

    Ոչ մեկը չի կարող լինել այնքան անօգնական և այդուհանդերձ այնքան անպարտելի, քան այն անձը, ով զգում է իր ոչնչությունը և ամբողջովին ապավինում է խաչված և հարություն առած Փրկչի արժանիքներին: Աստված կուղարկի երկնքի հրեշտակներին օգնելու այն մարդկանց, ովքեր ամբողջովին կախված են Քրիստոսից, և չի թողնի, որ նրանք հաղթվեն:YRPArm 367.4

    Եթե մենք ընդունենք Քրիստոսին որպես մեր Առաջնորդ, Նա մեզ ապահով կուղեկցի նեղ արահետով: Ճանապարհը կարող է լինել անհարթ ու փշոտ, բարձունքը’ կտրուկ և վտանգավոր, աջ ու ձախ կարող են ծուղակներ հանդիպել: Երբ հոգնած ենք և հանգստի կարոտ, մեզանից կարող է պահանջվել տքնել, երբ թուլացած ենք’ պայքարել, սակայն ունենալով Քրիստոսին որպես մեր Առաջնորդ’ մենք չպետք է ձախողենք երկնքին հասնելը: Ժամանակների նշանները, 1902թ. հոկտեմբերի 29:YRPArm 367.5