Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԵԴԵՈՆ ՍեՊՏեՄԲեՐ 8

    Եվ Տերը նրան նայեց և ասաց. Գնա քո այդ զորությունով և ազատիր Իսրայելին Մադիանացիների ձեռքից, ահա Ես եմ քեզ ուղարկում: Եվ նա Նրան ասաց. Ոհ, Տեր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելին, ահա իմ ազգատոհմը Մանասեի մեջ ամենից աղքատն է, և ես իմ հոր տան կրտսերն եմ: Եվ Տերը նրան ասաց. Ես քեզ հետ կլինեմ, և դու Մադիամին մեկ մարդի պես կզարկես: Դատավորաց 6.14-16:YRPArm 266.1

    Բոլոր հրաշքները, որ Աստված արել է Իր ժողովրդի համար, իրականցվել են ամենապարզ միջոցներով: Եթե Աստծո ժողովուրդը լիովին նվիրված լինի Նրան, այդ ժամանակ Նա կօգտագործի նրանց՝ առաջ տանելու Իր գործը երկրի վրա: Բայց մենք պետք է հիշենք, որ ինչ հաջո-ղություն էլ որ մեզ այցելի, փառքն ու պատիվը պատկանում են Աստծուն, որովհետև յուրաքանչյուր կարողություն և յուրաքանչյուր զորություն պարգև է Նրանից:YRPArm 266.2

    Աստված առավելագույն չափով կստուգի հավատն ու խիզախությունը նրանց, ում վրա Ինքը պատասխանատվություն է դրել Իր գործում: Արտաքինը հաճախ վանող կլինի: Թեև Աստված տվել է Իր օգնության կրկնվող հավաստիացումները, այնուամենայնիվ, հավատը համարյա կնահանջի: «Այսպես է ասում Տերը» արտահայտությունը պետք է լինի մեր ամուր վստահությունը՝ անկախ մարդկային պատճառաբանություններից կամ առերևույթ անհնարին թվացող բաներից:YRPArm 266.3

    Գեդեոնի և նրա բանակի փորձառությունը նախատեսված էր սովո-րեցնելու պարզության և հավատի դաս: Այն առաջնորդը, ում Աստված ընտրել էր, Իսրայելում ոչ մի նշանավոր դիրք չէր զբաղեցնում: Նա ո'չ ղեկավար էր, ո'չ Ղևտացի, ո'չ էլ քահանա: Նա իրեն համարում էր իր հոր տան ամենահետինը: Մարդկային իմաստությունը նրան չէր ընտրի, սակայն Աստված Գեդեոնի մեջ ազնվության և բարոյական խիզախության մարդ նկատեց: Նա չէր վստահում իր ես-ին, այլ կամենում էր լսել Աստծո դասերն ու իրականացնել Նրա նպատակները:YRPArm 266.4

    Աստված կախված չէ բարձր պաշտոնի, մեծ խելքի կամ լայն գիտե-լիքների տեր մարդկանցից: Նման մարդիկ հաճախ լինում են հպարտ և ինքնավստահ: Նրանք իրենց ունակ են համարում կառուցել և իրակա-նացնել ծրագրեր առանց Աստծո խորհրդի: Նրանք իրենց առանձնացնում են` Ճշմարիտ Որթից, ուստի դառնում են սմքած և անպտուղ, ինչպես չորացած ճյուղերը:YRPArm 266.5

    Տերը կխայտառակի մարդկանց պարծենկոտությունը: Նա հաջո-ղություն կտա ամենանվազ ջանքերին, ամենաանհեռանկարային մե-թոդներին, երբ դրանք նշանակված լինեն Աստծո կողմից և կատարվեն խոնարհությամբ ու վստահությամբ: Ժամանակների նշանները, 1881թ. հունիսի 30:YRPArm 266.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents